2021թ. 1-ին եռամսյակում օրինապահ հարկատուի հավաստագիր է ստացել 66 տնտեսվարող

12.04.2021 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #օրինապահ հարկատու #հավաստագիր
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ է մշակել:

Օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, հարկային կամավոր կարգապահությունը խրախուսելու, ինչպես նաեւ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով առաջարկվող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից:

Մինչ խրախուսման նոր համակարգի ներդրումը կոմիտեն շարունակում է գործող կարգի համաձայն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր շնորհել հարկ վճարողներին: 2021թ. առաջին եռամսյակում հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 88 տնտեսվարող, 66 դիմում բավարարվել է:

Ամփոփելով 2020թ.` կոմիտեն հայտնում է, որ նախորդ տարվա ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 257 հարկ վճարող, որոնցից 140-ի դիմումները բավարարվել են։

ՊԵԿ-ից հիշեցնում են, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում գործող հարկ վճարողներին, որոնք հաշվետու ժամանակահատվածի կեսից ավելի ժամանակահատվածի համար հայտարարագրել են 0-ից մեծ իրացման շրջանառության գումար։

Օրինապահ հարկատուների ցանկին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:
Դիտում՝ 1013

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW