2021 թվականին ունեւոր մարդկանց համար ամենաթանկ քաղաք է ճանաչվել Շանհայը, որը դուրս է մղել Հոնգկոնգին առաջինից երրորդ տեղ:RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է շվեյցարական Julius Baer բանկի բարեկեցության եւ շքեղ ապրելակերպի մասին զեկույցում (Global Wealth and Lifestyle Report): Բանկը մասնագիտանում է մասնավոր ունեւոր հաճախորդների սպասարկման եւ խորհրդատվության ոլորտում:Երկրորդ տեղում Տոկիոն է: Ամենաթանկ մեգապոլիսների հնգյակի մեջ ներառվել են նաեւ Մոնակոն եւ Թայպեյը:Հարուստների համար առավել մատչելի քաղաքներ են դարձել Սան Պաուլոն, Մումբայը, Մեխիկոն, Վանկուվերը եւ Յոհաննեսբուրգը:Բարձր եւ գերբարձր եկամուտ ունեցող քաղաքացիների համար Ասիան մնում է աշխարհի ամենաթանկ տարածաշրջանը, ինչը մասամբ պայմանավորված է համավարակային ճգնաժամից տարածաշրջանի արագ վերականգնմամբ:Ամերիկյան մայրցամաքը դարձել է ամենահասանելին շքեղ ապրելակերպի համար: Ինչպես եւ նախկինում, այնտեղ ամենաթանկ առողջապահությունն է, սակայն առկա են անձնական տեխնոլոգիաներ, քանի որ շատ տեխնոլոգիական հսկաներ կենտրոնացած են ԱՄՆ-ում, պարզաբանում է Julius Baer-ը:Երկրորդ անգամ կազմված զեկույցի տվյալները հավաքագրվել են 2020-ի հուլիսից մինչեւ սեպտեմբեր: Julius Baer-ը վերլուծել է լյուքսային ապրանքների եւ ծառայությունների 18 կատեգորիաների գները: Ունեւորների շարքին են դասվել $1 միլիոնից ավել (չհաշված տան կամ բնակարանի արժեքը) կարողություն ունեցող քաղաքացիները: Ուսումնասիրության համար ընտրվել է 25 մեգապոլիս տարբեր երկրներում: Առաջին գլոբալ զեկույցի հետ համեմատ, ցուցակը փոփոխվել է: Այսպես, Վիեննան, Ստամբուլը եւ Լոս Անջելեսը դուրս են մնացել ցանկից, իսկ Ռիո դե Ժանեյրոյին փոխարինել է Սան Պաուլոն: Մոսկվան 23-րդ տեղից բարձրացել է 18-րդ տեղ: Tweet Դիտում՝ 2249