ԱՊՀ ներդրողներն ավելի քիչ կհարկվեն ՌԴ ֆոնդային շուկայում գործարքներ կատարելիս

06.04.2021 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #ֆոնդային շուկա #ԱՊՀ
Ֆինանսական շուկայի մասնակիցները ՌԴ Ֆինանսների նախարարությանն առաջարկում են Ռուսաստանում առեւտուր իրականացնելիս՝ օտարերկրյա քաղաքացիների համար նվազեցնել արժեթղթերի վաճառքից ստացված եկամտի հարկումը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Ներկայումս այն կազմում է ֆոնդային շուկայում ստացված եկամտի 30%-ը, մինչդեռ ռուսաստանցիների համար այդ ցուցանիշը կազմում է 13%: Գաղափարը կարող է դառնալ Ռուսաստանի ֆինանսական շուկայի զարգացման ծրագրի մի մասը, որը կքննարկվի ապրիլի կեսերին:

Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրի՝ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հավանություն են տվել ռուսաստանցի եւ օտարերկրյա ներդրողների հարկումը հավասարեցնելու առաջարկին՝ առնվազն ԱՊՀ երկրներից քաղաքացիների մասով:

Միաժամանակ նշվում է, որ առաջարկը կարող է իրականացվել միայն օտարերկրացիների նույնականացման գործընթացը ավելի դյուրին դարձնելու միջոցով: Մասնավորապես, օտարերկրյա քաղաքացու անձնագրի սքանավորած տարբերակն այսօր բավարար չէ նույնականացման համար:
Դիտում՝ 3017

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW