Մահացել է «օպտիմալ արժութային գոտու» տեսության հեղինակը

06.04.2021 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռոբերտ Մանդել
88 տարեկան հասակում մահացել է կանադացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «օպտիմալ արժութային գոտու» տեսության ստեղծող Ռոբերտ Մանդելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը:

«Օպտիմալ արժութային գոտու» տեսության դրույթներն օգտագործվել են Եվրամիության միասնական արժութային տարածք ստեղծելու համար: 1999-ին նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ տնտեսագիտության ոլորտում:

Մանդելը բաց շուկաների, ազատ առեւտրի եւ տնտեսության մեջ կառավարության սահմանափակ մասնակցության գաղափարի կողմնակից էր: ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանն օգտագործում էր Մանդելի գաղափարներն իր տնտեսական քաղաքականության մեջ:

Ինչպես նշում է Bloomberg-ը, գիտական կարիերայի ընթացքում նա խորհրդատվություն է տրամադրել ՄԱԿ-ին, Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի եւ Լատինական Ամերիկայի կառավարություններին:
Դիտում՝ 2075
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW