IDBank. Առաջարկում ենք ամենաճկուն եւ շահավետ պայմանները հիփոթեքային վարկառուներին

05.04.2021 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Արթուր Քոչարյան
Հաշվի առնելով երկրում անկայուն քաղաքական իրավիճակը եւ այն հանգամանքը, որ մեր հայրենակիցները որոշ մտահոգություններ ունեն հատկապես բնակարան ձեռք բերելու եւ վարկային պարտավորություն ունենալու առնչությամբ, ներկայացնում ենք IDBank-ի վաճառքների կազմակերպման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի հետ հարցազրույցը։

- Հիմնական հարցը, որ հաճախ ենք լսում բնակարան ձեռք բերել ցանկացողներից հետեւյալն է՝ որքանով ենք ապահովագրված որ նախագծերը կիրականացվեն եւ չենք ունենա կիսակառույց շենքեր ու գումարի կորուստ, չէ՞ որ այդպիսի բազմաթիվ դեպքեր կան, երբ գնորդները տարիներով սպասում են իրենց բնակարաններին։

- Հերքել, որ նման ռիսկեր կան, իհարկե ճիշտ չի լինի, սակայն դրանք կառավարելի են։ Հիմա բացատրեմ, թե ինչպես․ տրամադրված հիփոթեքային վարկի ամբողջ գումարն օրենքով սահմանված կարգով սառեցվում է մեր բանկում բացված հատուկ հաշվին մինչեւ շենքի ավարտական ակտը ստանալը եւ տվյալ բնակարանի վերջնական սեփականության վկայականը գնորդին տրամադրելը։ Դա նշանակում է, որ եթե կառուցապատողը չի կառուցում շենքը սահմանված ժամկետներում կամ կառուցում է խախտումներով եւ գնորդը չի ստանում 100% ավարտվածության սեփականության վկայական, ապա հիփոթեքային վարկառուն իրավունք ունի այդ սառեցված գումարներն ուղղել վարկի ամբողջական մարման, իսկ ավելացած մասը հետ վերցնել ու այդպիսով բանկի նկատմամբ որեւէ պարտավորություն այլեւս չունենալ։

Կարծում եմ՝ հիփոթեքային վարկերը 100% սառեցնելու տարբերակը ամենակարեւոր գործոնն է, որին հաճախորդը պետք է ուշադրություն դարձնի բնակարան ձեռք բերելիս։ Դրանով նա ապահովագրվում է գլխավոր ռիսկից եւ կառուցապատման աշխատանքների՝ ժամանակին չավարտվելու դեպքում ստիպված չի լինում փակել հիփոթեքային վարկը՝ փաստացի դրա դիմաց չստանալով բնակարան։ Ընդ որում, կարեւոր է, որպեսզի գումարը սառեցվի հենց 100%-ով, որպեսզի կառուցապատողի կողմից պայմանագրով ամրագրված դրույթները չապահովելու դեպքում գնորդը հնարավորություն ունենա մարել իր ամբողջ վարկը։

- Լավ լուծում է, նույնիսկ կատարյալ, ես կասեի, բայց արդյոք հայաստանյան շուկայում կգտնվեն այնպիսի կառուցապատողներ, որոնք կհամաձայնեն վաճառել բնակարանը՝ վաճառքից ստացված գումարներն ավարտից հետո ստանալու պայմանով։

- Մենք նախընտրություն ենք տալիս հենց նման կառուցապատողներին։ Նրանք շենքերը կառուցում են իրենց միջոցներով, իրենց ռիսկով, ոչ թե գնորդների։ Սա նաեւ կառուցապատողի պատասխանատվության մասին է խոսում․ մեծ հաշվով, եթե ընկերությունը պատրաստ է աշխատել նշված պայմանով, ուրեմն հավանականությունը, որ նա ավարտին չի հասցնի շենքը կամ կդիմի խարդախության, մոտ է զրոյին։ Այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք բիզնեսի ռիսկայնությունը եւ շատ այլ գործոններ, որոնք կարո՛ղ են բերել այդ վատագույն արդյունքին, գնորդը տվյալ պարագայում, ինչպես արդեն նշեցի, վարկային գումարի կորուստ չի ունենում, նա պարզապես մարում է իր վարկը։

Ի դեպ, գնորդների զգուշավորության, իրենց ֆինանսական միջոցներն ավելի խելամտորեն ծախսելու տենդենց է նկատվում, եւ կառուցապատողները, հարմարվելով շուկային, իրենց բիզնեսի անընդհատություն ապահովելու համար մեծ ուրախությամբ են համագործակցում մեզ հետ անգամ գումարի սառեցման պայմանով։ Եթե ուշադրություն դարձնեք, մեզ հետ համագործակցող կառուցապատողների ցանկն անընդհատ համալրվում է։ IDBank-ն իր վարկառուներին առաջարկում է բնակարաններ քաղաքի լավագույն նորակառույց շենքերում․ սա նույնպես կարեւոր պայման է անշարժ գույքի ձեռքբերման ժամանակ։

- Հիփոթեքային շուկայում վերջերս տոկոսադրույքների բարձրացում է նկատվում։ IDBank-ում կա՞ նման միտում։

- IDBank-ում միտումը հակառակն է՝ դեպի նվազում (ժպտում է - խմբ․)։ Որոշ կառուցապատողներից բնակարաններ գնելիս, որոշակի ժամկետների համար Բանկում գործում են շատ ցածր տոկոսադրույքներ՝ տարեկան ՀՀ դրամով 4․99% - ից սկսած։ Սա հայաստանյան շուկայում աննախադեպ տոկոսադրույք է։ Բացի այդ՝ տարբեր կառուցապատողների հետ ունենք վարկավորման արտոնյալ պայմաններ, իսկ երկրորդային շուկայից ձեռք բերողների համար մենք նվազեցրել ենք տոկոսադրույքները։ Ասեմ ավելին, այն գնորդները, որոնք աշխատավարձը կստանան մեր Բանկի միջոցով, հիփոթեքային վարկի ավելի շահավետ պայմաններ կունենան։

Ի դեպ, մի փոքր թեմայից շեղվելով նշեմ, որ ներկայում IDBank-ն առաջարկում է IDsalary եւ IDsalary + աշխատավարձային փաթեթներ, որոնց կարող է միանալ ցանկացած մեկը՝ անկախ նրանից, թե իր գործատուն որ բանկի հետ է համագործակցում։ Սրանք անհատական փաթեթներ են, որոնց շրջանակում հաճախորդը ստանում է բազմաթիվ արտոնություններ IDBank-ի ծառայություններից օգտվելիս։

Ի դեպ, մենք նաեւ ունենք փաթեթային առաջարկներ, որոնց շրջանակում գործում է հիփոթեքային վարկի ավելի ցածր տոկոսադրույք, վարկի գումարի 10%-ի չափով հաճախորդին տրամադրվում է Ռոքեթ լայն սահմանաչափ, վարկի 5%-ի չափով՝ վարկային գիծ, ինչպես նաեւ խնայողական հաշվի ավելի շահավետ տոկոսադրույք։ Այնպես որ, մեր առաջարկները ճկուն են եւ հարմարեցված են հաճախորդի պահանջներին ու ցանկություններին։

- Բնակարան ձեռք բերելիս գնորդները կարեւորում են նաեւ կանխավճարի չափը, հատկապես, որ վերջերս շուկայում կանխավճարի բարձրացման միտում է նկատվում։

- Այդ միտումը պայմանավորված է 2020 թվականին մեր երկրում եւ աշխարհում կատարվող իրադարձություններով։ Համավարակից եւ պատերազմից հետո, որոշ ռիսկերից ելնելով, հիփոթեքային վարկերի կանխավճարները շուկայում բարձրացվել են, բայց ի ուրախություն IDBank-ի հաճախորդների՝ մեր Բանկում շարունակում են գործել նույն պայմանները՝ կանխավճար սկսած 10%-ից, երկրորդ գրավի դեպքում` 0%: Սա Բանկի՝ հաճախորդների համար ավելորդ խնդիրներ չստեղծելու, նույնիսկ կասեի լուծելու քաղաքականության մի մասն է․ Բանկն իր ճկունության հաշվին բոլոր հիփոթեքային հայտերը դիտարկում է առանձին, եւ եթե չնչին հնարավորություն կա, վարկային պայմանները հաստատվում են հօգուտ հաճախորդի։ Մենք փորձում ենք մեր հաճախորդներին առաջարկել հարմար ու ձեռնտու պայմաններ՝ առավելագույնս դյուրին դարձնելով բնակարան ձեռք բերելու գործընթացը։ Սա վերաբերում է նաեւ թղթաբանությանը, ձեւակերպման գործընթացին եւ այլն։

- Հենց վարկի տրամադրման գործընթացին է վերաբերում թերեւս մեր վերջին հարցը․ որքա՞ն ժամանակ է դա խլում հաճախորդից։

- Գործընթացը հնարավորինս պարզեցված է, դիմումների ընդունումն ու խորհրդատվությունը կատարվում է ոչ միայն մասնաճյուղերում։ Այժմ մենք գործարկել ենք նոր ծառայություն․ բանն այն է, որ Երեւանում բազմաթիվ մեր համաքաղաքացիներ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ճանապարհների խցանումից, ավտոկայանատեղերի սակավությունից ելնելով չեն կարողանում այցելել մասնաճյուղեր։ Քանի որ հիփոթեքային վարկի համար խորհրդատվություն է անհրաժեշտ, հաճախորդները կարող են զանգահարել Բանկ եւ մեր աշխատակիցները կայցելեն հաճախորդի բնակարան կամ աշխատավայր՝ խորհրդատվության, հիփոթեքի վարկային հայտն ու եւ մնացած փաստաթղթերը վերցնելու համար։ Հաջորդող գործընթացը նույնպես իրականացվում է՝ հաշվի առնելով հաճախորդի զբաղվածությունն ու հարմարավետությունը։
Դիտում՝ 5950
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW