Ռուսաստանում կարող է ստեղծվել այլընտրանք SWIFT-ին

05.04.2021 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #Ալեքսանդր Պանկին #SWIFT
Ռուսաստանում կարող է հայտնվել այլընտրանք SWIFT վճարային համակարգին, «ՌԻԱ  Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի  փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:

«Հաշվի առնելով թվային արժույթների եւ բլոկչեյնի սրընթաց զարգացումը, ակնհայտ է, որ միջազգային հաշվարկների բազան կարող է ձեւավորվել բոլորովին նոր տեխնոլոգիական հիմքի վրա»,- ասել է նա:

Փոխնախարարի խոսքով՝ SWIFT այլընտրանքային համակարգերի զարգացումը, որոնք ավելի առաջադեմ կլինեն եւ չեն հավակնի մենաշնորհի այս ոլորտում, «ոչ միայն արձագանք է ներկայիս աշխարհաքաղաքական իրականությանը, այլեւ պատասխան վճարումների իրականացման մեթոդների արդիականացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով ժամանակակից առաջադեմ ձեռքբերումները թվային ոլորտում»:



Banks.am-ը հիշեցնում է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վերջերս հայտարարել էր, որ համաշխարհային քաղաքականության մեջ տիրող իրավիճակը Ռուսաստանին պարտավորեցնում է հաշվի առնել Արեւմուտքի բոլոր հնարավոր սպառնալիքները, այդ թվում` երկիրը SWIFT միջբանկային վճարների փոխանցման միջազգային համակարգից անջատումը:

Իսկ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ «պետք է հետ քաշվել Արեւմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից»:
Դիտում՝ 2253
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW