ԿԲ նախագահի թեկնածուն հանդես է գալիս պետական հիփոթեքային հիմնադրամի ստեղծման օգտին

10.06.2008 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի ԿԲ նախագահի թեկնածու, ԿԲ գործող փոխնախագահ## Արթուր Ջավադյանն այսօր ելույթ է ունեցել Ազգային Ժողովի պատգամավորների առջեւ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ելույթ ունենալով խորհրդարանում, Արթուր Ջավադյանը շեշտել է, որ ժամանակակից աշխարհում կենտրոնական բանկերը կարող են արդյունավետ գործել միայն այն դեպքում, եթե անկախ են ու ապաքաղաքականացված: ԿԲ փոխնախագահը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի Կենտրոնական բանկը լիապես աջակցի ՀՀ կառավարության հավակնոտ ծրագրերի իրագործմանը:

Ջավադյանի խոսքերով, բոլոր կենտրոնական բանկերի գլխավոր խնդիրը գների կայունության ապահովումն է, եւ Հայաստանի ԿԲ-ն հետեւողականորեն իրագործում է տոկոսադրույքների աստիճանական բարձրացումը` ձգտելով զսպել գների աճը:

Սակայն, նկատեց ԿԲ նախագահի թեկնածուն, գնաճի հետ դժվար է պայքարել բացառապես ֆինանսավարկային գործիքներով, եւ ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ԿԲ-ի, կառավարության ու խորհրդարանի սերտ համագործակցությունը:

Արթուր Ջավադյանը նշել է երկու գլխավոր ուղղություն, որոնցով իրականացվելու ֆինանսական շուկայի կարգավորողի գործունեությունը. Հայաստանի ֆինանսական համակարգի ինտեգրում միջազգային շուկաներին եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ գլոբալ մրցակցություն ապահովող ենթակառուցվածքների կազմավորում:

Հայաստանի ԿԲ փոխնախագահը հատուկ նշել է բարեփոխումների անհրաժեշտությունը ապահովագրական ու արժեթղթերի շուկաներում:

Արթուր Ջավադյանը խոսել է հիփոթեքային վարկավորման եկրկրորդական շուկայի ձեւավորման անհրաժեշտության մասին` ԿԲ-ում պետական հիփոթեքային հիմնադրամի ստեղծման ճամնապարհով, ինչը կնպաստի տոկոսադրույքների իջեցմանը եւ վարկերի տրամադրման ժամկետների երկարացմանը:

Սպասվում է, որ Արթուր Ջավադյանի թեկնածության քվեարկությունը խորհրդարանում կկայանա հունիսի 11-ին :

Դիտում՝ 5140
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW