Ռուսաստանի օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար անժամկետ բացվել է

02.04.2021 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» #Ռուսաստան #Հայաստան
Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի միջոցով Հայաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան անժամկետ դարձնելու մասին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ բացի Հայաստանի քաղաքացիներից, այս որոշումը տարածվելու է նաեւ Բելառուսի եւ Ղրղզստանի քաղաքացիների վրա:

Կորոնավիրուսի բացասական ՊՇՌ-թեստի առկայությունը պարտադիր պահանջ է Հայաստանից Ռուսաստան մեկնողների համար։

Հարկավոր է ներբեռնել «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը, որտեղ հաստատվում եւ նշվում է օգտատիրոջ կողմից ՊՇՌ թեստավորում անցնելու հանգամանքը եւ արդյունքը:
Դիտում՝ 1518

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW