Արդեն երրորդ տարին անընդմեջ Գրանթ Թորնթոնն իրականացնում է Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերլուծություն: «Հայերեն եւ անգլերեն լեզուներով հասանելի այս անկախ, համապարփակ եւ վստահելի ուսումնասիրությունը թույլ է տալիս պատկերացում կազմել անշարժ գույքի շուկայի կառուցվածքի, գործարքների եւ գույքի տեսակների մասին, հասկանալ շուկայի զարգացումները եւ համեմատել վերջին միտումները նախորդ տարիների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:2020թ.-ին ՀՀ անշարժ գույքի շուկայում տեղի է ունեցել անկում ի համեմատ նախորդ տարվա` պայմանավորված կորոնավիրուսի համաճարակի սահմանափակումներով եւ պատերազմական դրությամբ ու դրանից բխող անորոշությամբ: Այս գործոններն էական ազդել են, մասնավորապես, բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակի վրա, իսկ նշված գործարքների քանակային ամենամեծ անկումը գրանցվել է Երեւանում: Տարվա չորրորդ եռամսյակում բնակարանների առուվաճառքի գործարքների քանակական անկում է դիտարկվել, մասնավորապես, սահմանային եւ պատերազմից հետո այդպիսին դարձած մարզերում: Ի տարբերություն բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների տարեկան նվազման, հողի առուվաճառքի գործարքները գրանցել են 4% տարեկան աճ 2020թ.-ին:«Ներբեռնեք ամբողջական վերլուծությունը մեր կայքից, եւ կիսվեք բոլոր շահագրգիռ անհատների եւ կազմակերպությունների հետ:Ամբողջական վերլուծությունը հասանելի է նաեւ երկու լեզվով «բիզնես ինտելեկտի» ծրագրաշարից մեր նախընտրած Tableau հարթակում»,- եզրափակել են ընկերությունում: Tweet Դիտում՝ 4276