Այսուհետ Telcell Wallet-ի օգտատերերը հնարավորություն ունեն իրենց էլեկտրոնային դրամապանակի հաշվից գումար կանխիկացնել Evocabank-ի ցանկացած բանկոմատից՝ 24/7 ռեժիմով եւ 0% միջնորդավճարով: Պարզապես անհրաժեշտ է Telcell Wallet-ում սեղմել «Ելքագրել» կոճակը, ընտրել «Կանխիկացում Evocabank բանկոմատից» տարբերակը եւ մուտքագրել գումարի չափը: Այնուհետ Evocabank-ի բանկոմատում պետք է սեղմել «Կատարել գործարք» կոճակը, ընտրել Telcell Wallet, մուտքագրել դրամապանակի նույնականացուցիչը՝ բջջային համարը, եւ SMS-ով ստացած ծածկագիրը: Ելքագրման օրական սահմանաչափն է՝ 1000 - 399 000 դրամ: «Եվս մեկ նոր նախագիծ, որը Telcell-ի օգտատերերին թույլ կտա հեշտ եւ հարմար գումար կանխիկացնել Evocabank-ի բանկոմատներից՝ առանց որեւէ միջնորդավճարի: Ի դեպ՝ մեր բանկոմատների ցանցը պարբերաբար ընդլայնվում է, իսկ բանկոմատները դառնում են ավելի ֆունկցիոնալ: Հուսով եմ՝ այս նախագծով սկիզբ կդնենք Evocabank-ի եւ Telcell-ի առավել ակտիվ համագործակցությանը»,- նշել է Evocabank-ի Թվային բիզնեսի վարչության պետ Ռուբեն Սաղոյանը։«Evocabank-ի հետ մեր համագործակցությամբ նորովի ընդլայնում ենք Telcell Wallet-ի ֆինանսական ծառայությունները՝ մեր օգտատերերին հնարավորություն տալով գումար կանխիկացել ցանկացած օր ու ժամի Երեւանում եւ ՀՀ մարզերում բանկի այս պահին գործող 55 բանկոմատներից: Առաջիկայում հանդես կգանք ծրագրային նոր լուծումներով՝ գերնպատակ ունենալով մեր օգտատերերին ապահովել Telcell Wallet-ի բոլոր առավելություններից օգտվելու առավելագույն հարմարավետություն»,- ասել է «Թել-Սել» ընկերության ՏՏ տնօրեն Իրինա Գասպարյանը: Tweet Դիտում՝ 5241