Պետգնումների միջոցով կառավարությունը կօժանդակի տեղական արտադրությանը

01.04.2021 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պետական գնումներ #տեղական արտադրություն #սուբսիդավորում
Կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները:

Սահմանված կարգավորումներով նախատեսվում է հակաճգնաժամային տնտեսական արձագանքման միջոցառումների համատեքստում՝ պետական գնումների ընթացակարգերի միջոցով, գործարկել միջանկյալ մեխանիզմ՝ նպատակ ունենալով ժամանակավոր սուբսիդավորման միջոցով խթանել տեղական արտադրությանը:

Մեխանիզմի գործարկումը նախատեսվում է իրականացնել հետեւյալ կարգով՝

- Պայմանը կիրառել 2021թ. ընթացքում պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին մրցույթով, գնանշման հարցմամբ կամ էլեկտրոնային աճուրդով կազմակերպվող գնման այն ընթացակարգերի վրա, որոնց շրջանակում կնքվող պայմանագրի գինը գերազանցում է 1 մլն դրամը:

- Պայմանագիրը կատարելու ժամանակ օգտագործվելիք հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային եւ/կամ արտադրական ռեսուրսների (նյութերի) նվազագույն չափը սահմանել առնվազն 50%-ը՝ հանրագումարային ձեւով, իսկ փոխհատուցման չափը՝ պայմանագրի գնի 1%-ը:

- Մեխանիզմի կիրառումը նախատեսել որպես մասնակցին ընձեռված հնարավորություն, որից վերջինս կարող է հրաժարվել:

- Փոխհատուցումն իրականացնել պայմանագրի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո, պայմանով, եթե հաստատվում է օգտագործված ռեսուրսների հայաստանյան ծագում ունենալու փաստը:
Դիտում՝ 1109

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW