Պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամներն անվճար կօգտվեն մարզասրահներից

01.04.2021 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պաշտոնյաներ #սոցփաթեթ #ընդլայնում
Կառավարությունը հավանություն է տվել պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակն ընդլայնելուն:

Գործող օրենքով՝ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց եւ (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին տրամադրվում է սոցիալական փաթեթ` ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում՝ առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում հանգստի ապահովման նպատակով։

Այժմ նախատեսվում է սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաեւ մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը, ինչպես նաեւ պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:
Դիտում՝ 2033

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW