Աջակցություն՝ վիրավոր զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուներին

01.04.2021 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գործատուներ #աջակցություն #վիրավոր զինծառայողներ
Կառավարությունն այսօր հաստատել է ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք ստացած եւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցություն տրամադրելու միջոցառումը:

Միջոցառման նպատակն է աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք աշխատանքի են ընդունել վերը նշված անձանց՝ նրանց աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով։

Ըստ այդմ՝  առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք 2021թ. մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն վիրավորում ստացած եւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին այն զինծառայողների հետ, որոնք 2021թ. ապրիլի 1-ից հետո մինչեւ սույն միջոցառման շրջանակում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա չեն հանդիսացել հարկ վճարող։

Նշված անձանց զբաղվածության ապահովման նպատակով առաջարկվում է աջակցություն տրամադրել այդ անձանց աշխատանքի ընդունած գործատուներին՝ նրանց աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով։ Ընդ որում, աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է  առավելագույնը մեկ տարի ժամկետով գործատուին տալ աջակցություն՝ նշված անձանց աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, ինչպես նաեւ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով գործատուին տալ միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով:

Կառավարությունում նշել են, որ hանրապետությունում զինծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը 2021թ․ հունվարի 1-ի դրությամբ կազմում է 9834։
Դիտում՝ 3189
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW