Pernod Ricard-ը համարում է, որ իրեն հաջողվել է “ԱրԱրԱտ” ապրանքանիշն ավելի ժամանակակից դարձնել` պահպանելով նրա արմատները

09.06.2008 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Pernod Ricard-ի եվրոպական մասնաճյուղի ղեկավար Ֆրանկ Բուավենը## համարում է, որ ընկերությանը հաջողվել է “ԱրԱրԱտ” ապրանքանիշն ավելի ժամանակակից դարձնել` միաժամանակ պահպանելով ապրանքատեսակի արմատները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ֆրանկ Բուավենն այդ մասին ասել է “Սեկրետ ֆիրմի” ամսագրում այսօր հրապարակված հարցազրույցում:

“Մի կողմից մեզ անհրաժեշտ էր պահպանել ապրանքատեսակի արմատները, մյուս կողմից` ապրանքանիշը դարձնել ավելի ժամանակակից, որպեսզի այն մրցունակ լինի ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ուրիշ երկրներում: Արդյունքում գտնվեց փոխզիջումային տարբերակ. “ԱրԱրԱտ” մինչ այժմ 100%-ով պատրաստվում է հայկական խաղողից, պահպանված է արտադրության տեխնոլոգիան, բայց միաժամանակ մենք արդիականացրել ենք շիշը, մշակել նոր փաթեթավորում, փոխել մարկետինգային մարտավարությունը”,- ասել է Ֆրանկ Բուավենը:

Դիտում՝ 5673

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW