Ռեստորանների միությունը ՊԵԿ-ին առաջարկում է կիրառել նախազգուշական քայլեր

01.04.2021 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռեստորանների միություն #ՊԵԿ

Ռեստորանների Հայկական Միությունն արձագանքել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հայտարարությանը եւ նշել, որ «Միության անդամ կազմակերպությունները երբեք չեն խուսափել ստուգումներից եւ մեծ ջանք են ներդրել ոլորտի բիզնես թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ»:



«Ռեստորանների Հայկական Միությունն իր գոհունակությունն է արտահայտում ՊԵԿ-ի արագ արձագանքի առնչությամբ, ինչը համագործակցության ոգու դրսեւորման օրինակ է։

Միաժամանակ, միշտ պատրաստակամ ենք եղել պետության հետ համագործակցության՝ ոլորտում եղած խնդիրները լուծելու, երկուստեք արձանագրվող թերությունները ուղղելու նպատակով։

Հանրային սննդի ոլորտը պետությանը պատուհասած համաճարակի եւ աղետալի պատերազմի ընթացքում եւ դրանից հետո՝ ցայսօր, շարունակել է բարեխղճորեն կատարել իր պարտավորությունները:

Ոլորտը փորձում է հաղթահարելով ճգնաժամը, որոշակի տնտեսական աշխուժություն ապահովել երկրում. առաջարկում ենք կոշտ վարչարարության փոխարեն առկա խնդիրների կամ ռիսկերի դեպքում կիրառել նախազգուշական եւ կանխարգելիչ գործողություններ, ինչը եւ կլինի պետություն-մասնավոր համագործակցության լավ օրինակ»,- ասված է Ռեստորանների Հայկական Միության հայտարարության մեջ:

Դիտում՝ 1667
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW