ՊԵԿ-ը ռեստորաններին հորդորում է լիարժեք արտացոլել իրացման շրջանառությունը

31.03.2021 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ռեստորաններ #պարզաբանում
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հանրային սննդի ոլորտի տնտեսվարողներին հորդորում է լիարժեքորեն արտացոլել իրացման շրջանառությունները:

Անդրադառնալով այսօր Ռեստորանների հայկական միության տարածած հայտարարությանը, թե հարկային մարմինները հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններում չհիմնավորված եւ օրենքի խախտումներով ստուգումներ են իրականացնում, կոմիտեն պարզաբանել է.

«ՊԵԿ-ը հսկողական գործողություններն իրականացնում է բոլոր ոլորտներում, առանց բացառությունների, օրենքի տառին եւ ոգուն համապատասխան՝  նպատակ ունենալով ստեղծել հարկային համահավասար պայմաններ յուրաքանչյուր տնտեսվարողի համար: Հետեւաբար, այս պայմաններում ստուգումներն անհարկի միջամտություն համարելը զուրկ է հիմքերից:

ՊԵԿ-ը լիովին գիտակցում է հանրային սննդի ոլորտի կարեւոր դերակատարությունը տնտեսության զարգացման եւ Հայաստանը ներկայացնելու գործում, բայց միաժամանակ չի կարող  անուշադրության մատնել ՀՀ հարկային օրենսգրքի դրույթների խախտման հանգամանքները կամ նմանատիպ ռիսկերը:

Դիմելով հանրային սննդի ոլորտի տնտեսվարողներին՝ ՊԵԿ-ը հորդորում է լիարժեքորեն արտացոլել իրացման շրջանառությունները, օրենքով սահմանված կարգով ձեւակերպել բոլոր աշխատակիցներին եւ ամբողջությամբ արտացոլել աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները հարկային մարմնին ներկայացվող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, ինչպես նաեւ գործել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոններով:

Նշված պայմանների պահպանման դեպքում ՊԵԿ-ի կողմից լրացուցիչ հսկողական միջոցառումների, հետեւապես եւ տնտեսվարողների շրջանում անհանգստության առիթներ չեն առաջանա:

ՊԵԿ-ը, գործընկերային մթնոլորտի պահպանման շրջանակում, լիահույս է, որ ոլորտի ներկայացուցիչներն ինքնուրույնաբար կփորձեն շտկել եւ օրենսդրության պահանջներին լիարժեքորեն համապատասխանեցնել իրենց գործունեության բոլոր ասպեկտները` այդ կերպ ամրապնդելով օրինապահ հարկ վճարողի վարքագիծը»:
Դիտում՝ 1344
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW