Պետբյուջեի եկամուտներն 1-ին եռամսյակում գերակատարվել են 22,3 մլրդ դրամով

01.04.2021 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Էդվարդ Հովհաննիսյան #պետբյուջե
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ պետական բյուջեի հարկային եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 22,3 մլրդ դրամով:

«Առեւտրի շրջանառությունը եւս առաջին եռամսյակի տվյալներով նույնպես էական աճ է արձանագրել»,- կառավարության նիստի ժամանակ ասել է նա:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ մանրամասնել է, որ առեւտրաշրջանառության եւ կատարված գործարքների մասով մարտի ընթացքում 2020-ի մարտի համեմատ՝ հսկիչ դրամարկղային կտրոններով եւ հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավելի է 8 մլն 647 հազար հատով, որի գումարային արտահայտության տարբերությունը նախորդ տարվա նկատմամբ կազմում է 122 մլրդ դրամ:

«Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116,8 մլրդ դրամ, գործարքների քանակով՝ 6 մլն 200 հազար հատ»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Ինչ վերաբերում է հարկային եկամուտների հավաքագրումներին՝ նա նշել է, որ կառավարության որոշմամբ սահմանված եռամսյակային համամասնությամբ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 332, 9 մլրդ դրամ:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առաջին եռամսյակի արդյունքներով ֆինանսների նախարարությունն առաջարկում է պետբյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնել 40 մլրդ դրամով:

«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային, հետպատերազմական տարվա համար»,- նշել է նա:
Դիտում՝ 1120
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW