«Սբեր»-ը նոր ծրագրեր ունի իր ներկայության երկրներում

31.03.2021 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Sberbank International #«Սբեր ID» #Նիկոլայ Գուշչին
«Սբեր»-ն իր էկոհամակարգի շրջանակում քննարկում է բանկի ներկայության երկրներում մի շարք մարքեթփլեյսերի գործարկման հնարավորությունը:

Այս մասին տեղեկացրել է Sberbank International միջազգային կորպորատիվ բիզնեսի զարգացման վարչության տնօրեն Նիկոլայ Գուշչինը՝ «Բանկերի ապագան: Բանկ կամ տեխնոլոգիական կորպորացիա» թեմայով միջազգային կլոր սեղանի ընթացքում:

«Մենք դիտարկում ենք հենց բանկի ներկայության երկրներում մի շարք մարքեթփլեյսերի գործարկման հնարավորությունը՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները», - բանկիրի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Մեկնաբանելով էկոհամակարգի միջազգային զարգացումը՝ Գուշչինն ավելացրել է, որ «Սբեր»-ն աշխատում է «Սբեր ID»՝ հաճախորդների նույնականացման համար միասնական միջազգային ծառայության ստեղծման ուղղությամբ:

«Այժմ կարգավորիչ մարմինների հետ նախնական քննարկում ենք միջանցիկ եզակի միջազգային «Սբեր ID» ստեղծելու հնարավորությունը, որը թույլ կտա հաճախորդներին ավելի հեշտությամբ նույնականանալ «Սբեր»-ի էկոհամակարգում ներկայության երկրներում»,- ասել է Գուշչինը և ավելացրել, որ ներկայումս, Ռուսաստանից բացի, «Սբեր ID»-ն գործարկվել է նաև Ղազախստանում, բայց այդ համակարգերը տեղական են և փոխկապակցված չեն:

«Սբեր»-ի Խմբի արտաքին ցանցը ներառում է դուստր բանկեր, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ աշխարհի 18 երկրներում, այդ թվում՝ Ղազախստանը, Բելառուսը, Շվեյցարիան, Հունգարիան և այլն:
Դիտում՝ 2648
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW