Ամերիկյան MoneyGram-ի հետագա ճակատագիրը Ռուսաստանում անորոշ է

31.03.2021 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#MoneyGram #ՌԴ ԿԲ
ՌԴ Կենտրոնական բանկը հեռացրել է MoneyGram դրամական փոխանցումների միջազգային համակարգը արտասահմանյան վճարային համակարգերի օպերատորների ռեեստրից՝ վերջինիս դիմումի համաձայն, հաղորդում է Prime գործակալությունը։

«Ռուսաստանի բանկը համապատասխան հրամանագրով հեռացրել է MoneyGram Payment Systems Inc․ կորպորացիայի մասին տվյալներն արտասահմանյան վճարային համակարգերի օպերատորների ռեեստրից՝ MoneyGram Payment Systems Inc․ կորպորացիայի դիմումի հիման վրա»,- տեղեկացրել է կարգավորիչը։



Banks.am-ը հիշեցնում է, որ անդրսահմանային դրամական փոխանցումների ամերիկյան MoneyGram համակարգը մարտի 1-ից դադարեցրել էր Ռուսաստանում ֆիզիկական անձանց ուղղակի ծառայություններ մատուցել:

Ռուսաստանից աշխարհի այլ երկրներ դրամական փոխանցումներ ուղարկելն անհնարին էր դարձել, իսկ MoneyGram-ի հաճախորդների կողմից այլ երկրներից Ռուսաստան ուղարկվող կանխիկ գումարը հասանելի էր միայն «Զոլոտայա կորոնա»-ի գրասենյակներում։

MoneyGram-ը միակ ընկերությունն էր, որն ընդգրկված էր ՌԴ Կենտրոնական բանկի արտասահմանյան վճարային համակարգերի օպերատորների ռեեստրում։

Ռուսաստանում աշխատող դրամական փոխանցումների մեկ այլ ամերիկյան ընկերություն՝ Western Union-ը, գործում է իրավաբանական անձի միջոցով եւ ընդգրկված է վճարային համակարգերի ռեեստրում, որոնք գրանցված են Ռուսաստանի տարածքում: Ի տարբերություն դրան, MoneyGram-ը միայն մասնաճյուղ ունի Ռուսաստանում:
Դիտում՝ 2251
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW