Mail.ru Group-ը չի պատրաստվում դուրս գալ «Սբեր»-ի հետ համատեղ ձեռնարկության ակտիվներից: Այս մասին լրագրողներին ասել է Mail.ru Group-ի կորպորատիվ հաղորդակցությունների գծով ղեկավար Սերգեյ Լուչինը:«Մենք գոհ ենք համատեղ ձեռնարկությունում ընդգրկված ակտիվների աճի բարձր տեմպերից, որոնցից Mail.ru Group-ը չի պատրաստվում դուրս գալ»,- Լուչինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:Նախօրեին Financial Times-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, հաղորդել էր, որ Սբերբանկն ու Mail.ru Group-ը Ռուսաստանի իշխանություններից ոչ պաշտոնական թույլտվություն են խնդրել իրենց համատեղ ձեռնարկության ակտիվները բաժանելու համար:Դրանից հետո Սբերբանկի մամուլի ծառայությունը հաղորդեց, որ բանկի եւ Mail.ru Group-ի համատեղ ձեռնարկության արժեքը շատ ավելի բարձր է, քան դրանում կատարված ներդրումները, իսկ ընկերությունները դրանում հավասար գործընկերներ են:2020-ի վերջին Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, արդեն գրել էր, որ ընկերությունները տարաձայնությունների պատճառով քննարկում են համատեղ ձեռնարկությունից դուրս գալու հնարավորությունը, սակայն բանակցությունները դեռեւս արդյունք չեն տվել:«Սբեր»-ի եւ Mail.ru Group-ի տրանսպորտային ու սննդի ոլորտում համատեղ O2O ձեռնարկությունը (online-to-offline) ստեղծվել է 2019-ի դեկտեմբերին: Tweet Դիտում՝ 2290