«Սբեր»-ը, «Մ․Վիդեո-Էլդորադո» խումբը եւ goods.ru մարկետփլեյսի համասեփականատեր Ալեքսանդր Տինկովանը ստորագրել են պարտավորեցնող պայմանագիր՝ «Սբեր»-ի կողմից goods.ru ընկերությունում 85% մասնաբաժին գնելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բանկի մամուլի ծառայությունըԳործարքի փակումը նախատեսվում է 2021-ի երկրորդ եռամսյակում, ասված է հաղորդագրության մեջ:Գործարքի պայմանների համաձայն, «Սբեր»-ը ձեռք է բերում «Մ․Վիդեո-Էլդորադո» խմբին պատկանող բաժնեմասերի մի մասը, ինչպես նաեւ ներդրումներ է կատարում goods.ru ընկերության հետագա զարգացման մեջ: Արդյունքում՝ «Սբեր»-ի մասնաբաժինը goods.ru-ի կապիտալում կկազմի 85%, 10%-ը կպահպանի «Մ․Վիդեո-Էլդորադո» խումբը, 5%-ը` «Մ․Վիդեո»-ի հիմնադիր Ալեքսանդր Տինկովանը: 29.01.2021 | 10:51 «Սբեր»-ը 34 մլրդ ռուբլի կուղղի «ռուսական Amazon-ի» ստեղծմանը «Մարկետփլեյսը կդառնա «Սբեր»-ի էլեկտրոնային առեւտրի հարթակ, որտեղ արդեն այսօր ներկայացված է 16 հիմնական կատեգորիա՝ 2.5 միլիոն ապրանքներով, եւ ապագայում դրանց թիվը միայն կավելանա»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2074