“Հայէկոնոմբանկն” ընդլայնել է կապերը միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունների հետ

07.06.2008 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում “Հայէկոնոմբակը”## ամփոփել է 2007 թվականի գործունեության արդյունքները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Հայէկոնոմբանկի” գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանն առանձնացրել է մի շարք հիշարժան իրադարձություններ, որոնք նշանավորել են բանկի գործունեությունը նախորդ տարի:

Առավել նշանակալի իրադարձությունների շարքում Սուքիասյանն առանձնացրել է Moody’s միջազգային վարկանիշային ընկերության կողմից վարկանիշների ստացումը եւ դրանց հետագա բարձրացումը: Մասնավորապես, նախորդ տարվա փետրվարին բանկին շնորհվել է ֆինանսական կայունության E+ վարկանիշը եւ դրամով ու արտարժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը (երկուսը` կայուն հեռանկար): Նույն տարվա ապրիլին Moody’s-ը բարձրացրել է շնորհված վարկանիշները մինչեւ համապատասխանաբար D- եւ Ba3:

Դավիթ Սուքիասյանի գնահատականով, շնորհված վարկանիշները նպաստել են բանկի կապերի ընդլայնմանը միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունների հետ: Այսպես, 2007 թվականի փետրվարին բանկը Միջազգային ֆինանսական կորպորացիայից (ՄՖԿ) վարկ է ստացել 2 մլն դոլարի չափով, որն ուղղվել է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը:

Հուլիսին բանկը վարկային պայմանագիր է ստորագրել Գերմանա-հայկական հիմնադրամի հետ, որի շրջանակներում 2007 թվականին տրամադրել է 103,5 մլն դրամի հիփոթեքային վարկեր:

Նախորդ տարվա հոկտեմբերին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ վարկային պայմանագրի շրջանակներում ՙՀայէկոնոմբանկը՚ ստացել է $3 մլն դոլարի վարկ` միկրո եւ փոքր միզնեսի զարգացման համար:

Անցյալ տարվա վերջին “Հայէկոնոմբանկի” եւ ՎԶԵԲ-ի միջեւ կնքվել է սինդիկացված վարկի պայմանագիր 6 առաջատար միջազգային բանկերի մասնակցությամբ, որի շրջանակներում հայկական բանկին տրամադրվել է $15 մլն փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար:

Հաշվետու ժամանակահատվածում “Հայէկոնոմբանկն” արժանացել է գերմանական Commerzbank AG –ի որակի սերտիֆիկատի` արագ եւ որակյալ միջազգային փոխանցումների իրականացման համար: Բանկն արժանացել է Western Union-ի պատվոգրի` երկարաժամկետ համագործակցության եւ այդ համակարգի դրամական փոխանցումների ցանցի ընդլայնման համար:

Անցյալ տարի “Հայէկոնոմբանկը” միացել է նաեւ MoneyGram վճարահաշվարկային համակարգին:

Դիտում՝ 5797
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW