Fitch. Փաշինյանը կմնա իշխանության

27.03.2021 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch Ratings #Փաշինյան
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքում «վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը կկարողանա պահպանել աշխատող մեծամասնական կոալիցիա»:

«Թեեւ մենք ակնկալում ենք, որ Փաշինյանը կպահպանի իշխանությունը, պատերազմից հետո նրա կառավարության աջակցությունը նվազել է եւ կարող է սաստկացնել կառուցվածքային բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները», - նշում են Fitch Ratings-ի վերլուծաբանները:

«Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանի պարտության հետեւանքներն, ամենայն հավանականությամբ, շարունակվելու են», - նշում է Fitch-ը:

Վերլուծաբանները նշում են, որ Հայաստանում տասնյակ հազարավոր փախստականներ կան եւ անդրադառնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում դիվանագիտական ջանքերի վերականգնման անհրաժեշտությանը:

«Չնայած ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությանը, Լեռնային Ղարաբաղում լարվածության բռնկման վտանգ կա՝ պայմանավորված ապառազմականացված գոտու բացակայությամբ: Պատերազմն ավելի է մեծացրել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից անվտանգային եւ տնտեսական հարցերում», - ասված է Fitch Ratings-ի զեկույցում:
Դիտում՝ 4166

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW