Fitch. Հայաստանի բանկերը լավ են դիրքավորված՝ 2020-ի շոկերը մեղմելու համար
27.03.2021 | 08:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ REUTERS

«Հայաստանի բանկային համակարգը լավ կապիտալիզված է եւ համավարակով պայմանավորված ակտիվների վատթարացումը շատ չի գերազանցի 7.3% կազմող չաշխատող վարկերի ցուցանիշը», - նշում են Fitch-ի վերլուծաբանները:
Նրանք փաստում են, որ Հայաստանի բանկերի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սահմանափակ է. տարածաշրջանին հատկացված վարկերը կազմել են ՀՆԱ-ի 3 % եւ բանկերի վարկերի 5,3 %, իսկ բանկային ավանդները կազմել են ՀՆԱ-ի 1 % եւ բանկերի պարտավորությունների 1,5 %-ը:
Fitch-ը նշում է, որ կառավարության կողմից սուբսիդավորվող վարկերը առեւտրային բանկերին թույլ են տվել 2020 թվականին մասնավոր հատվածի վարկավորման աճը պահպանել միջինը 18.3 %-ի մակարդակում, չնայած 2021 թվականի փետրվարին այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 11.4 %:
Fitch-ը նկատում է, որ Հայաստանում բարձր է մնում ավանդների դոլարիզացիայի մակարդակը՝ 2020 թվականի վերջին այն կազմել էր 42.3 %:
Fitch Ratings գործակալությունը կանխատեսում է, որ 2021 թվականին Կենտրոնական բանկը շարունակելու է կոշտացնել քաղաքականությունը՝ գնաճին հակազդելու նպատակով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: