Հայբիզնեսբանկը կրթաթոշակ է տրամադրել երեք ուսանողների՝ յուրաքանչյուրը 250 000 դրամի չափով, եւ բազմաթիվ նվերներ հանձնել առավելագույն բոնուսներ հավաքած այլ ուսանողների:Մասնավորապես, հայտնի են Հայբիզնեսբանկի Mastercard ուսանողական քարտերով ակտիվ անկանխիկ գնումներ կատարած եւ երկու տարվա ընթացքում բոնուսներ կուտակած հաջողակ ուսանող քարտապանների անունները: Յանա Զախարյանցը, Անուշ Ղուլյանը եւ Հրայր Մարտիրոսյանը 30 ակտիվ քարտապաններից ընտրված 3 ուսանողներն են, որոնց տրամադրվեցին կրթաթոշակներ: Որոշ ուսանողների ցանկությամբ իրենց կուտակած բոնուսները փոխարինվեցին բանկի կողմից ստացած տարբեր նվերներով, իսկ մյուս մասը նախընտրեց շարունակել կուտակել բոնուսները: Հայբիզնեսբանկի կողմից տրամադրվող ուսանողական քարտը յուրաքանչյուր անկանխիկ վճարումից բոնուսներ կուտակելուց զատ՝ ընձեռում է «Ոսկե երիտասարդություն» վարկային գիծ ստանալու, ուսանողական տարիքից վարկային պատմություն ստեղծելու եւ հետագայում բանկային ծառայություններից լիարժեք օգտվելու հնարավորություն:«Բազմաթիվ ուսանողների համար սա հիանալի հնարավորություն է ստանալ վարկային գիծ մինչեւ երկու տարի մարման ժամկետով՝ առանց եկամտի աղբյուրի ստուգման եւ առանց վարկային պատմություն ունենալու: Կարեւորելով երիտասարդների ներգրավումը ժամանակակից բանկային ծառայությունների աշխարհ՝ ֆինանսների կառավարումը դարձնելով ավելի հարմարավետ եւ ապահով, Հայբիզնեսբանկի նպատակն է տարբեր առաջարկներով մշտապես աջակցել բոլոր այն երիտասարդներին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց հորիզոնները եւ հասնել մասնագիտական բարձունքների»,- ասված է հաղորդագրության մեջ:Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 3072