Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ 2021 թվականի փետրվարին աշխատաշուկայում կտրուկ ավելացել է միկրոձեռնարկատերերի թիվը։ «Սա ցույց է տալիս, որ փոքր ու միջին ձեռնարկությունները լավ վերականգնման փուլում են գտնվում եւ մենք շատ ուշադիր ենք ոլորտի ու խնդիրների նկատմամբ»,- ասել է նախարարը։ Վահան Քերոբյանը նշել է նաեւ, որ նախորդ 3-4 ամիսների ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարվել փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկությունների խնդիրների լուծման համար։ 19.02.2021 | 20:34 Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը «Անցկացվել է նաեւ ՓՄՁ խորհրդի նիստ, որտեղ արծարծվել են մի շարք հրատապ հարցեր եւ դրանց մի մասն արդեն լուծվել է, մյուս մասն էլ կլուծի մինչեւ հաջորդ նիստը։ Ես անձամբ ամենօրյա կապի մեջ եմ ՓՄՁ խորհրդի անդամների հետ՝ փորձելով լուծել թե համակարգային, թե ընթացիկ հարցերը։ Կառավարությունն ունի մի քանի հակաճգնաժամային ծրագիր, որոնք ուղղված են ՓՄՁ-ներին ֆինանսական միջոցների տրամադրմանը։ Ծրագրերը բազմաթիվ են, եւ մենք ամեն ինչ անում ենք, որ ոլորտը ոչ միայն գոյատեւի, այլեւ զարգանա եւ մեծացնի իր չափաբաժինը ՀՆԱ արդյունքի մեջ, որովհետեւ համարում ենք, որ մեծ ընկերությունների ստեղծման հիմնական աղբյուրը պետք է լինեն նորարարական փորք ու միջին ձեռնարկությունները»,- ասել է նախարարը։ Tweet Դիտում՝ 1158