ՎՏԲ-Հայաստան Բանկն ու KIA MOTORS-ը մեկնարկում են ավտովարկավորման նոր ծրագիր

24.03.2021 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #KIA MOTORS # ավտովարկավորում
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր գործընկերների շրջանակը եւ զարգացնել ավտովարկավորման հնարավորությունները՝ հաճախորդներին ներկայացնելով ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռք բերման  գրավիչ առաջարկներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ KIA MOTORS ավտոսրահը համատեղ մեկնարկում են ավտովարկավորման նոր ծրագիր՝ հաճախորդներին առաջարկելով KIA ավտոմեքենաների լայն ընտրանի` շահավետ պայմաններով:

KIA MOTORS ընկերությունը հանդիսանում է KIA մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է KIA մակնիշի  ավտոմեքենաների, պահեստամասերի եւ ներմուծված ավտոմեքենաների երաշխիքային եւ ետերաշխիքային սպասարկմամբ: Ունենալով մեծ փորձ մեքենաների վաճառքի եւ սպասարկման բնագավառում՝ KIA MOTORS ընկերության առաջնային սկզբունքն է անհատական մոտեցումը՝ ելնելով յուրաքանչյուր հաճախորդի պահանջներից եւ ցանկություններից:

«KIA MOTORS-ի հետ ՎՏԲ-Հայաստան Բանկի համատեղ ավտովարկավորման ծրագրի շրջանակում վարկավորման գործընթացն առավելագույնս պարզեցված է եւ հարմար: Հաճախորդները կարող են ավտովարկը ձեւակերպել անմիջապես ավտոսրահում՝ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է մի քանի ժամվա ընթացքում: Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է ավտոսրահ հաճախորդի ընդամենը մեկ այցի ընթացքում՝ անմիջապես ավտոսրահի եւ հաճախորդի միջեւ, որից հետո հաճախորդը կարող է անմիջապես ավտոսրահից վերցնել իր ավտոմեքենան՝ առանց վարկի տրամադրմանը սպասելու»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:  

Ավտովարկը տրամադրվում է հետեւյալ հիմնական պայմաններով.

-    վարկի գումար` 1- 28 մլն ՀՀ դրամ,
-    տարեկան տոկոսադրույք՝ տարեկան 14.5%, ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստացող  հաճախորդների համար գործում է 1% զեղչ (փաստացի տոկոսադրույք՝ 16% -19.9%),
-    կանխավճար՝ սկսած 10%-ից:

Ավտովարկավորման հայտ կարող են ներկայացնել 21-ից 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները՝ ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ եւ սոցիալական քարտ:

Բանկի կողմից իրականացվում է մեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն վարկի գործողության ողջ  ընթացքում՝ առանց որեւէ լրացուցիչ վճարի:


Ավտովարկավորման ծրագրի, գործող սակագների եւ միջնորդավճարների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի կամ KIA MOTORS ավտոսրահի պաշտոնական կայքերում, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ KIA MOTORS ավտոսրահ, զանգահարելով բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով, կամ KIA MOTORS ավտոսրահ (+374 11) 777-222 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 2815
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW