Երեւան /Մեդիամաքս/. Ֆիքսված կապի ծառայությունների զարգացման մեջ մեզ համար լավ փորձ է եղել## “ԱրմենՏելի” գնումը, որը մենք կարող ենք օգտագործել Golden Telekom–ի հետ համախմբման ընթացքում:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր “ՌԲԿ Դեյլի” թերթի հետ հարցազրույցում հայտարարել է “ՎիմպելԿոմ” ընկերության ԱՊՀ երկրներում զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը` պատասխանելով այն հարցին, թե հանդիսանում է արդյոք Ռուսաստանը գաղափարներ առաջադրող, թե կան օրինակներ, երբ նախագծերը ԱՊՀ երկրներից են տարածվել ողջ խմբում:“Զարգացումը ԱՊՀ երկրներում “ՎիմպելԿոմ”-ին լրջորեն օգնել է եւ ոչ քիչ նոր գիտելիքներ տվել”,- նշել է Դմիտրի Պլեսկոնոսը:Նրա խոսքերով, համանման են նաեւ երրորդ սերնդի կապի հետ կապված գործերը: “3G ծառայություները մենք առաջինը փորձարկել ենք Տաջիկստանում: ԱՊՀ երկրները հանդիսանում են մի շարք ուղղությունների նախաձեռնող, ինչպես նաեւ որոշումների բնորոշման հրաձիգ, որոնք հետագայում կարող են վերածնվել “Վիմպելկոմ” ընկերության ողջ խմբում”,- ասել է Պլեսկոնոսը:“Բոլոր երկրներում կարգավորման տարբեր մոտեցումներ կան, երբեմն այդ հարցերը ԱՊՀ այլ երկրներում ավելի շուտ են լուծվում, քան Ռուսաստանում: Օրինակ, Մոսկվան մինչ այժմ խոչընդոտ է 3G ծառայությունների զարգացման համար. ազատ հաճախություններ առայժմ չկան, քանի որ հաճախությունները պատկանում են զինվորականներին, եւ պահանջվում է դրանց մաքրում: Մի շարք երկրներում մաքրման հարցը ավելի հեշտ է մասամբ այն պատճառով, որ երկրներն ավելի հավաք են: Նույնքան արագ կարելի է ձեւավորել կապն ու թողարկել նոր ծառայություն: Այդ պատճառով նախագծերն այլ երկրներում մենք տեղափոխում ենք Ռուսաստան ավելի ուշ, եւ որոշ տեխնոլոգաների համար Ռոսաստանը չի հանդիսանում առաջնային երկիր”,- նշել է “ՎիմպելԿոմ”-ի գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը: Tweet Դիտում՝ 4857