Թվային ռուբլին նոր մարտահրավեր է ֆինանսական համակարգի, առաջին հերթին Ռուսաստանի բանկի համար՝ կարգավորման տեսանկյունից, ասել է ՌԴ Ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը:Նա նշել է, որ թվային ռուբլին այլընտրանք չէ անկանխիկ փողերին այն տեսքով, որով «այն գործում է այժմ, ներառյալ ֆոնդային բորսայում»:«Ինչպես ես եմ հասկանում, չի ենթադրվում, որ թվային ռուբլին կարող է օգտագործվել որպես գործիք, որով հնարավոր կլինի տոկոսներ վճարել կամ օգտագործվել այլ նման գործարքների համար, այնպես որ ես չէի չափազանցնի դրա նշանակությունը»,- փոխնախարարի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը: 12.03.2021 | 15:04 Էլվիրա Նաբիուլինան՝ թվային ռուբլու հիմնական հատկությունների մասին Ռուսաստանի բանկը թվային ռուբլու գաղափարը ներկայացրել էր անցած տարվա հոկտեմբերին: Ենթադրվում է, որ այն կանխիկի եւ անկանխիկի հետ միասին կարող է դառնալ փողի լրացուցիչ ձեւ, ինչը կպահանջի ստեղծել լրացուցիչ վճարային ենթակառուցվածք: Կարգավորիչը նախատեսում է թվային ռուբլու գաղափարը ներկայացնել այս տարվա ապրիլին: Tweet Դիտում՝ 2477