«Գազել Ֆինանս» ՈւՎԿ-ն $1 մլն է ներդնում արեւային էներգիայի ստացման ոլորտում

23.03.2021 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գազել Ֆինանս» #«Սմարթ Էներջի Թեքնոլոջիս» #արեւային էներգիա
«Գազել Ֆինանս» ՈւՎԿ ՍՊԸ-ն տնտեսական անկման ընթացքում շարունակում է ներդրումներ կատարել Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկություններում (ՓՄՁ)՝ թիրախավորելով արժեքավոր ներդրումային հնարավորությունները:

Ինչպես նշել են ընկերությունում, վերջերս «Գազել Ֆինանս»-ը հանձնառություն է ստացել 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Գյումրիում գտնվող արեւային էլեկտրակայանների տեղադրման տարածաշրջանային առաջատար «Սմարթ Էներջի Թեքնոլոջիս» ՍՊԸ-ում։ Այս ներդրման շնորհիվ «Սմարթ Էներջի Թեքնոլոջիս»-ը կիրականացնի գումարային 3 մեգավատ հզորությամբ արեւային էլեկտրակայանների տեղադրման աշխատանքներ:

««Գազել Ֆինանս»-ը մասնագիտանում է աճի մեծ ներուժ ունեցող ոլորտներում գործող ՓՄՁ-ներում ներդրումներ կատարելու մեջ»,- ասել է «Գազել Ֆինանս»-ի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն, ֆ․մ․գ․թ․ Տիգրան Հովհաննիսյանը: «Վերականգնվող էլեկտրաէներգիայի արտադրությունը մեզ համար գրավիչ շուկա է` հաշվի առնելով պետության կողմից այս ոլորտի խթանումը, ինչպես նաեւ «Սմարթ Էներջի Թեքնոլոջիս»-ի ապացուցված գիտելիքները` փոքր ծախսերով արդյունավետ փոքրամասշտաբ արեւային կայաններ կառուցելու հարցում»:

Բաշխվող էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, ինչպիսին է   «Սմարթ Էներջի Թեքնոլոջիս»-ը, ունեն բավականաչափ պոտենցիալ արագորեն զարգացնելու արեւային էներգիայի դեռեւս մեծապես բաց հայաստանյան շուկան: Արեւային էներգիայի օգտագործման մասնաբաժինը էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ Հայաստանում դեռ չափազանց փոքր է, ընդամենը 0,28%, սակայն ըստ Էներգիայի Միաջազգային Գործակալության գնահատման՝ օպտիմալ մասնաբաժինը պետք է մոտ լինի 10%-ին:

««Գազել Ֆինանս»-ը մեր ընկերությանը տրամադրեց ֆինանսավորման շատ հնարամիտ լուծում, որը թույլ է տալիս արագորեն ընդլայնել մեր բիզնեսը»,- ասել է «Սմարթ Էներջի Թեքնոլոջիս»-ի համասեփականատեր Սահակ Սահրադյանը: ««Գազել Ֆինանս»-ի աջակցությամբ մենք այժմ կարող ենք մեր հաճախորդներին տրամադրել արտադրված էլեկտրաէներգիայի երաշխավորված գնման պայմանագրերի եւ գրավիչ սակագների վրա խարսխված նախագծային ֆինանսավորում։ Տարեցտարի աճում է արեւային էներգիայի ցանցին միացված էլեկտրակայանների պահանջարկը: Ավելի ու ավելի շատ անհատներ եւ ձեռնարկություններ նախընտրում են էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնվող աղբյուրներ տեղադրել, մասնավորապես այն պատճառով, որ այն հանգեցնում է առավել անվտանգ էլեկտրական էներգիայի ցանցի ձեւավորմանը, ինչպես նաեւ լրացուցիչ խնայողության»:

«Գազել Ֆինանս» ՈՒՎԿ ՍՊԸ

«Գազել Ֆինանս»-ը միջազգային ներդրումային ֆոնդ է (ՀՀ-ում ներկայացված որպես «Գազել Ֆինանս» ՈւՎԿ ՍՊԸ), որը ֆինանսավորում է Եվրասիայի տարածաշրջանում գործող, արագորեն աճող փոքր եւ միջին ձեռնարկությունների: Ընկերությունը ձգտում է բացահայտել կապիտալի շուկաներում առկա բացերն ու խոչընդոտները եւ հավակնոտ ձեռնարկատերերին տրամադրել համակցված ֆինանսավորման եւ բիզնես խորհրդատվության լուծումներ: Ներդրումներ կատարելով եւ համագործակցելով այդ ձեռնարկատերերի հետ՝ «Գազել Ֆինանս»-ը օգնում է տեղական շուկաներին եւ տնտեսություններին ընդլայնվել՝ միեւնույն ժամանակ իր ներդրողների համար ապահովելով եկամուտներ:

«Սմարթ Էներջի Թեքնոլոջիս» ՍՊԸ

Գրասենյակը գտնվում է Գյումրիում, հիմնադրվել է 2016 թ.-ին՝ երկու եղբայրների Սահակ եւ Արա Սահրադյանների կողմից: «Սմարթ Էներջի Թեքնոլոջիս»-ը մասնագիտացված է փոքր մասշտաբի՝ 250 ԿՎտ-ից մինչեւ 2 ՄՎտ արեւային էլեկտրակայաններ տեղադրելու եւ ֆինանսավորելու մեջ՝ թիրախավորելով Հայաստանի ողջ տարածքում գործող բիզնեսներին, անհատներին ինչպես նաեւ համայնքներին։ Մինչ օրս ընկերության կողմից արեւային էներգիայի արտադրության կուտակային հզորությանը կազմում է 10 ՄՎտ:
Դիտում՝ 4595
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW