Ռուսաստանում առաջարկվում է ստեղծել «IPO-ի աջակցման հոսքագիծ»

22.03.2021 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ ԿԲ #Սերգեյ Շվեցով #IPO

Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Շվեցովն առաջարկել է ստեղծել «IPO-ի աջակցման հոսքագիծ», որպեսզի ընկերությունները կարողանան աճել եւ կապիտալ ներգրավել ֆոնդային բորսայում: Ըստ նրա՝ այս ուղղությամբ դեռեւս «ամեն ինչ այդքան էլ լավ չէ»:


«Ներդրողների պաշտպանությունը, ցավոք, պետության գերակայություն չի դարձել` ինչպես հանրային, այնպես էլ աճող ընկերությունների նկատմամբ: Այդ պատճառով էլ  Ռուսաստանը գծապատկերի վրա [ըստ երկրների IPO-ի ծավալների] հազիվ է երեւում»,- Շվեցովի խոսքերն է մեջբերում RBC-ն:

Նա խոստովանել է, որ կապիտալի շուկան չի դարձել ռուսաստանյան ընկերությունների համար միջոցների ներգրավման աղբյուր, եւ, «չնայած վերջին IPO-ները բավականին հաջող էին», դրանք իրականացվել են ՏՏ ընկերությունների կողմից, որոնք «ՏՏ տեխնոլոգիաների օգնությամբ նոր բիզնես մոդելներ են իրականացնում»:

«Մենք պետք է լրջորեն մտածենք այս ուղղությամբ: Եթե չստեղծենք աճող եւ հեռանկարային ընկերություններին աջակցող հոսքագիծ՝ հետագայում IPO-ի դուրս գալու համար, ապա միայն պարտքային ֆինանսավորման հաշվին մեր տնտեսությունը բավականին դժվար կլինի աճեցնել»,- ասել է ԿԲ փոխնախագահը:

Նրա խոսքով, կապիտալում ներդրումները կարող են դառնալ միջոցների աղբյուր տնտեսության արդիականացման եւ CAPEX-ի (ընկերությունների կապիտալ ծախսեր) համար: «Սա պետք է լինի այնպիսի միջավայրի ստեղծում, որտեղ ընկերությունները կկարողանան աճել եւ կապիտալ ներգրավել ֆոնդային բորսայում»,- եզրափակել է Շվեցովը:

Դիտում՝ 2396
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW