Ուկրաինայում կներդրվեն «տնտեսական անձնագրեր»

22.03.2021 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուկրաինա #Վլադիմիր Զելենսկի #տնտեսական անձնագիր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրում ուկրաինացիների համար այսպես կոչված տնտեսական անձնագիր ներդնելու մասին եւ պարզաբանել՝ ինչպես է այն գործելու, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:


«Ըստ դրա՝ Ուկրաինայում ծնված բոլոր երեխաները մինչեւ 18 տարեկան լրանալը կկարողանան միջոցներ ստանալ Ուկրաինայի հանքային ռեսուրսների օգտագործումից եւ արդյունահանումից: Դրանք կկուտակվեն բանկում իրենց անձնական դեպոզիտային հաշվին: Չափահաս դառնալուց հետո շահառուները կկարողանան ծախսել այդ գումարը Ուկրաինայում բարձրագույն կրթություն ստանալու համար»,- ասել է Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսաուղերձում:

Զելենսկու խոսքով՝ ուկրաինական իշխանությունները շուտով կներկայացնեն նման անձնագրի գործարկման մեխանիզմը:

Դիտում՝ 2735

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW