Սփյուռքահայ 50 մասնագետ կկարողանա աշխատել ՀՀ պետական մարմիններում

16.03.2021 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#իԳործ #Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «իԳործ» 2021 ծրագիրը։ Այն 50 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետի հնարավորություն կտա մեկ տարի ժամկետով աշխատել Հայաստանի նախարարություններում եւ այլ պետական մարմիններում:

2021 թվականին ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին եւ կտեւի 12 ամիս: Հայտադիմումներն ընդունվելու են մինչեւ ապրիլի 15-ը՝ հայերենով, ռուսերենով եւ անգլերենով, իսկ վերջնաժամկետից հետո սկսվելու է հայտադիմումների դիտարկման գործընթացը։ Ընտրված մասնագետների ծախսերն ամբողջությամբ հոգալու է պետությունը՝ տրամադրելով ավիատոմս (դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ), մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճար, կացության վճար եւ առողջապահական ապահովագրություն:

«Ծրագիրը ոչ միայն առաջարկում է կառավարման համակարգում աշխատանքի աննախադեպ հնարավորություն, այլեւ պետականաշինության գործում պատուհան է բացում սփյուռքահայերի համար ստեղծելու ավելի խորքային կապ հայրենիքի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

«իԳործ» ծրագիրն իրականացվում է 2-րդ անգամ։ Առաջինը մեկնարկել է 2020թ․ գարնանը եւ այժմ 19 տարբեր երկրից 51 սփյուռքահայ մասնագետ աշխատում է Հայաստանի 19 գերատեսչությունում:
 
«իԳործ» 2021 ծրագրին մասնակցելու հայտադիմումը հնարավոր է լրացնել այստեղ, իսկ հարցերի դեպքում դիմել diasporafellowships@gov.am էլ. հասցեով կամ զանգահարել (+374) 10 51-55-14 հեռախոսահամարին:
Դիտում՝ 4676
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW