Կանանց տոների ընթացքում Կոնվերս Բանկի բոլոր Woman’s Card քարտապանները, կատարելով 20.000 եւ ավելի դրամի չափով անկանխիկ գնումներ ցանկացած վաճառակետում, կդառնան Cashback-ի մասնակից: Գնումների արդյունքում նրանք կարող են հետ ստանալ մինչեւ 50.000 դրամ: «Կոնվերս Բանկի այս ամենամյա, ավանդական ակցիան մեր կին հաճախորդների համար սպասված է եւ սիրելի: Յուրաքանչյուր տարի՝ դրա շրջանակում, մենք համալրում ենք մեր առաջարկները՝ ոչ միայն տրամադրելով cashback, այլեւ նոր՝ հետաքրքիր այլ հնարավորություններ»,- ասել են բանկում:Այս տարի կանայք՝ ըստ ցանկության, կարող են ստանալ Woman’s Card վճարային քարտ՝ գործողության ողջ ընթացքում սպասարկման 0 դրամ վճարով, եւ բանկի գործող Woman’s քարտապանների հետ միասին օգտվել cashback-ից ու որոշ պրոդուկտներից՝ արտոնյալ պայմաններով: Ակցիայի ընթացքում 300,001 դրամ և ավելի անկանխիկ գնումներ կատարած քարտապաններին՝ իրենց ընտրությամբ կտրամադրվեն նաեւ Visa Pay Sticker կամ Visa mini FOB (իր աքսեսուարով) հավելյալ քարտ՝ առանց սպասարկման վճարի քարտի գործողության ամբողջ ընթացքում:«Կանանց տոների շրջանակում մենք հանդես ենք գալիս տարբեր առաջարկներով՝ հաշվի առնելով մեր կին հաճախորդների նախասիրությունները, ակնկալիքները բանկից: Ըստ այդմ, մինչեւ ապրիլի 7-ը գործարար կանանց ենք առաջարկում օգտվել ՓՄՁ ֆինանսավորման և բանկային ծառայությունների Converse4Women փաթեթից՝ մեկ տոկոսով ավելի էժան տոկոսադրույքով: Ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով կանանց նույնչափ ցածր տոկոսադրույքով վարկավորում կտրամադրվի Մոբիլ վարկատեսակի շրջանակում»,- նշել են բանկում:Վճարային քարտ կարող եք պատվիրել նաեւ առցանց՝ այս հղումավ։ Ակցիայի մանրամասներն՝ այս հղումով։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 9597