Երեւան /Մեդիամաքս/. Հայկական մասնավոր ընկերությունները էական նշանակություն են տալիս կեղծիքի## հայտնաբերման եւ կանխման գծով մասնագետների ընդգրկման խնդրին:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են “Գրանթ Թորնթոն Ամիո”-ի մարկետինգի բաժնում, “Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ”-ի վերջերս հրապարակած միջազգային գործարար զեկույցի արդյունքների համաձայն `հարցված հայ գործարարների 59 տոկոսն իրենց ընկերություններում ունենք համապատասխան մասնագետներ (աշխարհում այդ ցուցանիշը կազմում է միջինը 45 տոկոս): Տվյալ դեպքում կեղծիքը համարվում է ակտիվների գողությունը, կամ հաշվապահական փաստաթղթերի ու հաշիվների սխալ վարումը: Ակտիվները ենթադրում են առեւտրային գաղտնիք եւ մտավոր սեփականություն, որոնց անօրինական փոխանցումը կարող է վնաս հասցնել սեփականատիրոջը:Կեղծիքի հայտնաբերման ու կանխման գծով մասնագետների պահանջարկի աստիճանով Հայաստանն զբաղեցնում է 4-րդ տեղն աշխարհում. առաջին տեղում են Ֆիլիպինները (72%), երկրորդում` Մեքսիկան (71%), երրորդում` Ռուսաստանը (63%), եւ հինգերորդում` ԱՄՆ-ը (58.5%):Համաձայն զեկույցի արդյունքների` հայ գործարարները գրանցում են այդ կարգի մասնագետների թվի 18-տոկոսանոց աճ, մինչդեռ աշխարհում այդ ցուցանիշը կազմում է միջինը 12%: Tweet Դիտում՝ 5335