Ռուսաստանյան Rusbase (Rb.ru) բիզնես պորտալը կազմել է մանրամասն բիզնես ուղեցույց, որտեղ պատմում է, թե ինչ հնարավորություններ է ընձեռում Հայաստանը ՏՏ նախագծերին եւ ուր կարող է գնալ ստարտափը հետագա աճն ապահովելու համար։«Ուր գնալ ստարտափներին Հայաստանում» անվանմամբ հրապարակման մեջ առանձին ենթաբաժիններով ներկայացված են՝- ստարտափներն ու խոշոր ՏՏ ընկերությունները,- բիզնես հրեշտակներն ու վենչուրային ֆոնդերը,- աքսելերատորներն ու բիզնես ինկուբատորները,- միջոցառումները, մրցույթներն ու գագաթնաժողովները,- ստարտափների հետ կապված համայնքները, որոնց թվում նաեւ՝ Մեդիամաքս-ի Itel.am նախագիծը,- կրթական ծրագրերը,- հայրենադարձությանը աջակցող կազմակերպությունները։«Հիմնարկ» ընկերության (Himnark.am) համահիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Օսիպյանը Rusbase-ին ասել է, որ հայաստանյան մի քանի ՏՏ նախագծերի հաջողության շնորհիվ մոդայիկ է դարձել գործարար լինելը, եւ շատ ուսանողներ ուսման հետ զուգահեռ սկսել են հիմնել իրենց ստարտափները։ «Միաժամանակ, ստեղծվեցին ներդրումային ֆոնդեր, որոնք ուղղված էին գործունեության տարբեր փուլերում գտնվող ստարտափներում ներդրումներ կատարելուն»,- նշել է գործարարը։«Երեւանում գրեթե կատարյալ պայմաններ են pre-seed փուլի, ստարտափի մշակման եւ բետա տարբերակի գործարկման համար: Երբ արդեն կա պրոդուկտը եւ առաջին վկայականները, կարելի է ներդրումներ փնտրել արտասահմանում՝ առանց խուճապի մատնվելու ժամանակի եւ գումարի բացակայության պատճառով, ինչպես դա տեղի է ունենում 10 ստարտափներից 9-ի հետ: Եթե ստարտափի հաջողությունը պայմանավորված է թիմով, ապա վստահ եղեք՝ Հայաստանը ճիշտ ընտրություն է: Բոնուսը կյանքի լավ որակն է՝ քիչ փողի դիմաց»,- իր հերթին ասել է ooodesign.ru-ի ղեկավար Տիգրան Գրիգորյանցը: Tweet Դիտում՝ 3130