Մարդկային կապիտալի կառավարման ոլորտում մատուցվող խորհրդատվական ծառայությունների իր ռազմավարության շրջանակում «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը հայտարարում է «Հիմնարկ» ընկերության հետ բացառիկ համագործակցության մեկնարկի մասին: Ինչպես նշել է «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ»-ի տնօրեն Գուրգեն Հակոբյանը, այս յուրահատուկ համագործակցությունը՝ միավորելով շուկայի լավագույն խորհրդատվական ներուժն ու տեխնոլոգիական արդի լուծումները, կոչված է բոլորովին նոր որակ փոխանցել մարդկային կապիտալի կառավարման ոլորտում հաճախորդների ունեցած փորձառությանը: Համագործակցության արդյունքում «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի ներդրմամբ «Հիմնարկ»-ի կողմից մշակված «Հիմնարկ Մարդիկ» կադրային գործավարության ու աշխատավարձի հաշվարկի հարթակը համալրվելու է մի շարք նորարար գործառույթներով:«Հիմնարկ Մարդիկ»-ը հայրենական արտադրության ամպային, միասնական հարթակ է կադրային գործավարության ու աշխատավարձի հաշվարկի համար, որը բիզնեսին հնարավորություն է ընձեռում զբաղվել մարդկային կապիտալի զարգացմամբ՝ ավտոմատացման շնորհիվ խնայելով առօրյա գործընթացների վրա վատնվող ժամանակը: Շնորհիվ ամպային կառուցվածքի՝ համակարգը հասանելի է ցանկացած վայրից եւ սարքից, ինչը թույլ է տալիս ցանկացած պահին կառավարել բիզնեսի այս հատվածը։ «Գրանթ Թորնթոնի»-ի հետ համագործակցության շրջանակում «Հիմնարկ Մարդիկ»-ը համալրող նոր գործառույթները հասանելի են լինելու «Հիմնարկ Աշխատավայր» անվանումով աշխատակիցների ինքնասպասարկման հավելվածի միջոցով։«Այժմ, ավելի քան երբեւէ, ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են հայտնվել մարդն ու տեխնոլոգիան: Անկախ նրանից, թե բիզնեսի համար մեկ խնդիրը այս ճգնաժամի հաղթահարումն է, գործառնությունների փոխակերպումը, թե զարգացման պլանները, բոլոր ժամանակներում մարդը գերագույն արժեք է: Միեւնույն ժամանակ տեխնոլոգիական լուծումները շատ արագ ձեռք են բերում կարեւորագույն դեր՝ օգնելով բիզնեսին վերակազմակերպել գործընթացները, հաղորդակցումը եւ կառավարումը։ Մարդկային կապիտալի կառավարման ռազմավարական մոտեցումների շուրջ տրամադրվող խորհրդատվության մեր փորձը գալիս է ապացուցելու այս պնդումը, եւ հենց սա է ընկած «Հիմնարկ»-ի հետ մեր համագործակցության հիմքում։ «Հիմնարկ Մարդիկ»-ը հիանալի լուծում է ցանկացած կազմակերպության համար՝ անկախ չափից կամ ոլորտից։ Այն ծառայում է մարդկանց, մարդկային ռեսուրսների կառավարման թիմերին եւ ղեկավարությանը՝ ապահովելով տվյալների, ժամանակի եւ ռեսուրսների արդյունավետ կառավարում»,- ասել է Գուրգեն Հակոբյանը :Աշխատակիցների ինքնասպասարկման նոր լուծումը` «Հիմնարկ Աշխատավայր»-ը, հասանելի կլինի վեբ եւ մոբայլ հավելվածներով (Android եւ iOS համակարգերում)։ Դրա շնորհիվ․- աշխատակիցները հնարավորություն կունենան կառավարել իրենց տվյալները եւ հաղորդակցումը ղեկավարների հետ,- ՄՌԿ թիմը հնարավորություն կունենա ավելի արդյունավետ հաղորդակցվել աշխատակիցների հետ եւ հավելյալ ժամանակ տրամադրել մարդկանց զարգացմանը,- ղեկավարությունը հնարավորություն կունենա բարելավել աշխատակիցների ներգրավվածության մակարդակն ու բարձրացնել արտադրողականությունը։«Հիմնարկ» ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Օսիպյանն իր հերթին ասել է.««Հիմնարկ»-ը ստեղծելիս նպատակ ունեինք հայկական բիզնեսներին տրամադրել մարդամոտ լուծում, որը թույլ կտա վարել կադրային գործավարությունն ու աշխատավարձի հաշվարկը հեշտությամբ եւ հնարավորինս քիչ ծախսով։ «Գրանթ Թորնթոն»-ի հետ համագործակցության շնորհիվ «Հիմնարկ Մարդիկ»-ի մարդկային կապիտալի կառավարման հատվածը օժտվում է նոր հնարավորություններով։ Աշխատակիցների ինքնասպասարկման հավելվածը ներկայումս մշակման փուլում է. համակարգի պաշտոնական ներկայացմանը կցուցադրենք բազմաթիվ նոր, հավես գործառույթներ: Այս պահին, թերեւս, կարող ենք բացահայտել դրանցից որոշները, օրինակ՝ կադրային տվյալների ու փաստաթղթերի հասանելիությունը աշխատակցին, հաղորդակցման ու փաստաթղթավորման ավտոմատացումը, ինչն այնքան արժեքավոր ժամանակ է տանում. ժամանակ, որը կարելի է օգտագործել ստեղծագործ աշխատանքի համար»։Մեկ ընդհանուր՝ «Հիմնարկ Մարդիկ» անվան տակ հանդես եկող նորացված համակարգի պաշտոնական թողարկումը նախատեսված է 2020թ․ սեպտեմբերին։ Այն հասանելի է լինելու բաժանորդագրությամբ՝ առանց արտոնագրի ձեռքբերման եւ սպասարկման լրացուցիչ ծախսերի։ «Հիմնարկ Մարդիկ»-ը կարող է օգտագործվել անմիջապես բաժանորդագրությունից հետո՝ ժամանակ ազատելով զարգացման համար։ Գուրգեն Հակոբյանը նշել է, որ «Գրանթ Թորնթոն»-ը պատրաստ է մասնագիտական խորհրդատվությամբ աջակցել այն կազմակերպություններին, որոնք առաջնահերթությունը տալիս են եւ կենտրոնանում են իրենց մարդկային կապիտալի կառավարման զարգացման ոլորտների վրա։ Tweet Դիտում՝ 7449