Evocabank-ն անդամակցել է ՖԻՆԱՐՄ Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիային, որի նպատակներից է՝ խթանել ֆինանսական շուկայում ժամանակակից նորարարական լուծումները, նոր գործիքներն ու մեխանիզմների ներդրումը:Ասոցիացիայի անդամ են հայաստանյան առաջատար առեւտրային բանկեր, ներդրումային ընկերություններ եւ ինստիտուցիոնալ այլ ներդրողներ:Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է, որ ասոցիացիային Evocabank-ի անդամակցությունը նախ եւ առաջ կոչված է նպաստելու հայաստանյան ֆինանսական շուկայում թվային եւ նորարարական լուծումների ներդրմանն ու խթանելու շուկայի զարգացումը: «Կարծում ենք, որ ՖԻՆԱՐՄ ասոցիացիայի շրջանակում զգալիորեն կնպաստենք ժամանակակից եւ արդիական գործիքակազմով ֆինանսական շուկայի ձեւավորմանը Հայաստանում, որից էապես կշահեն եւ՛ ներդրողները, եւ՛ շուկայի այլ մասնակիցները», -ասել է Կարեն Եղիազարյանը: Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Evocabank-ը թողարկեց եւ ժամերի ընթացքում տեղաբաշխեց իր պարտատոմսերի առաջին տրանշը, որոնք, առաջին անգամ հայաստանյան ֆինանսական համակարգում հնարավոր է եղել գնել նաեւ online եղանակով։ Բանկի պարտատոմսերի երկրորդ տրանշը կթողարկվի մարտի 23-ին, որը նույնպես հնարավոր կլինի գնել online՝ բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով:«ՖԻՆԱՐՄ-ն այսօր Հայաստանի ամենակայացած եւ նպատակասլաց բիզնես ասոցիացիաներից մեկն է, որն իր գործունեության ընդամենը երկու տարիների ընթացքում հասցրել է բեկումնային փոփոխություններ նախաձեռնել ֆինանսական շուկայում։ Եվ պատահական չէ, որ Evocabank-ի նման նորարարական եւ դինամիկ բանկն իր պարտատոմսերի առաջին տրանշին զուգահեռ որոշել է անդամակցել մեզ եւ համատեղել ջանքերը՝ ֆինանսական շուկան որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Ընդ որում, Evocabank-ի մուտքը պարտատոմսերի շուկա նույնպես նորարարական լուծումով էր, ինչպես արդեն սովոր ենք տեսնել այս բանկի մնացած պրոդուկտների դեպքում»,- իր հերթին ասել է ՖԻՆԱՐՄ ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանը:Evocabank-ը հանդիսանում է նաեւ Հայաստանի Բանկերի Միության (ՀԲՄ) անդամ:«Evocabank-ը Հայաստանի առաջին եւ միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ եւ առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է Լավագույն թվային բանկը Հայաստանում՝ ըստ հեղինակավոր Global Finance ամսագրի»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2557