ՌԴ կոշիկ արտահանողները կարող են մասնակցել ազգային օպերատորի պիլոտային ծրագրին

12.03.2021 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #դրոշմավորման ազգային օպերատոր #ԵԱՏՄ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն, Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն ավարտել է ծրագրի մշակումը եւ պատրաստ է իրականացնել պիլոտային նախագծի ներդրում։



ՊԵԿ-ը Հայաստանից Ռուսաստան կոշիկի արտահանմամբ զբաղվող կազմակերպություններին հրավիրում է մասնակցել փորձնական ծրագրին:

Ցանկացողներն ազգային օպերատորի ներկայացուցչի հետ կարող են կապ հաստատել մարտի 15-ից հետեւյալ եղանակներով՝ հեռ․ +374 10 300 300, էլ․ հասցե՝ info@e-mark.am, ժամը 10։00 - 17։00-ն։

Դիտում՝ 2286

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW