Սահմանվել է ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր

13.01.2021 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ԵԱՏՄ #դրոշմավորման օպերատոր

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր:


Հայաստանի կառավարության որոշմամբ սահմանվել է, որ ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր են համարվում կոնսորցիումով հանդես եկող «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊ, «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» ՍՊ  եւ «ԱյՄարկ» ՍՊ ընկերությունները:

Վերոգրյալ իրավաբանական անձանց անունից հանդես է գալիս «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն:

ՊԵԿ-ից հիշեցնում են, որ ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության նպատակով կազմակերպված մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն:

«2020-ի հուլիսի 1-ից  ուժի մեջ է մտել Ռուսաստանի տարածքում առանց մակնշման կոշկեղենի, իսկ 2021-ի հունվարի 1-ից` նաեւ թեթեւ արդյունաբերության ապրանքների ներկրման արգելքը։ Հայաստանի կառավարությունը սահմանել է ԵԱՏՄ շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր: Ազգային օպերատորը, մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից ստանալով մակնշման կոդերը, տրամադրելու է ՀՀ տնտեսվարողներին, ինչպես նաեւ կազմակերպելու է տեղեկատվության փոխանակում»,- նշել են ՊԵԿ-ում:

Դիտում՝ 2802
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW