ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ «ԱՎՏՈՏԵԽ» ընկերությունը 2019թ․-ից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների շրջանակներում: 2020թ․-ից սկսած՝ բանկը երկու անգամ ֆինանսավորել է ընկերությանը առեւտրային ֆինանսավորման շրջանակում՝ տրամադրելով բանկային երաշխիքներ՝ որպես գործընկեր կազմակերպությունների նկատմամբ պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխիք:«Ավելի քան 9 տարի լինելով առաջատարներից մեկը ավտոմեքենաների վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման տեղական շուկայում` «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ն ակտիվ մասնակցում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի տենդերների, որոնց շրջանակներում ընկերությունն իրականացնում է տրանսպորտային միջոցների ամբողջական տեխնիկական սպասարկում եւ նորոգում: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիքների միջոցով «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ի ֆինանսավորումը հանդիսանում է ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական, ինչն ամրապնդում է գործընկերների հետ հարաբերությունները եւ հնարավորություն է տալիս արդյունավետ զարգացնել բիզնեսը:ՎՏԲ-Հայաստան Բանկն, առանձնակի կարեւորելով փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, իրավաբանական անձ հաճախորդների համար կիրառում է ֆինանսավորման անհատական ճկուն մոտեցում՝ հաշվի առնելով վերջիններիս ձեռնարկատիրական գործունեության առանձնահատկությունները»,- նշված է հաղորդագրության մեջԲանկային երաշխիքը պայմանագրային ապահովման միջոց է, որով բանկը երաշխավորում է իր հաճախորդի պարտավորությունների կատարումը նրա գործընկերների նկատմամբ: Ֆինանսավորման այս գործիքը հատկապես պահանջված է կապալառու/մատակարար ընկերությունների կողմից, որոնք, ելնելով իրենց բիզնես գործունեությունից, կնքում են խոշոր մատակարարման պայմանագրեր գործընկեր կազմակերպությունների հետ կամ մասնակցում են պետական գնումների եւ տենդերների: Բանկային երաշխիքը հանդիսանում է հաճախորդի ընկերության ֆինանսական կայունության եւ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում:ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական գործիքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2534