Ավելի քան 1 մլրդ դրամ կհատկացվի արցախցի աշխարհազորայինների ընտանիքներին

09.03.2021 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» հիմնադրամ #աշխարհազորայիններ #աջակցություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամը միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրի  պատերազմին մասնակցած արցախցի 5564 աշխարհազորայինի ընտանիքներին:

Ծրագրով հիմնադրամն ընդհանուր առմամբ աշխարհազորայինների ընտանիքներին կհատկացնի 1 մլրդ 112 մլն 800 հազ. դրամ գումար, որը կփոխանցվի «Արցախփոստ»–ի միջոցով:

Հիմնադրամից հայտնում են, որ շարունակելու են իրականացնել աջակցության տարատեսակ ծրագրեր, որոնք կօգնեն Արցախի 44-օրյա պատերազմի մասնակիցների ընտանիքներին հնարավորինս շուտ վերադառնալ բնականոն կյանք:
Դիտում՝ 4247

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW