ՊԵԿ. պարզեցվել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգը

09.03.2021 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #էքսպրես բեռներ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաձեռնությամբ պարզեցվել է էքսպրես-բեռների հայտարարագրման գործընթացը:


Ինչպես նշել են ՊԵԿ-ում, կառավարության որոշմամբ, հաստատվել են էքսպրես-բեռների համար ապրանքային եւ ուղեւորային հայտարարագրի պարզեցված թղթային ձեւերը:

Ապրանքների հայտարարագրման պարզեցված ընթացակարգը հնարավորություն է տալիս սուրհանդակային ծառայությունների կողմից տեղափոխվող առաքանիների մեջ պարունակվող յուրաքանչյուր ապրանքի համար առանձին մաքսային հայտարարագիր այլեւս չներկայացնել. ամբողջ խմբաքանակը կարող է հայտարարագրվել մեկ միասնական փաստաթղթով՝ էքսպրես փոխադրողի կողմից։

«Էքսպրես բեռների համար ուղեւորային եւ ապրանքային մաքսային հայտարարագրերի թղթային տարբերակների պարզեցված ընթացակարգն էապես կհեշտացնի հայտարարագրման գործընթացը՝ մինչեւ Էքսպրես բեռների էլեկտրոնային ավտոմատացված համակարգի գործարկումը»,- ասված է հաղորդագրության մեջ  :

Տեսանյութ.

Դիտում՝ 2064

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW