ԱրարատԲանկում մեկնարկում է «Ladies first» ավտոմեքենայի ձեռքբերման ակցիան

09.03.2021 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«Ladies first» #ակցիա

ԱրարատԲանկը, կանանց միջազգային տոնի առթիվ, 2021թ. մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարում է «Ladies first» կանանց համար գրավիչ հատուկ ակցիա։

Մարտի 8-ից ապրիլի 7-ը ներառյալ կանայք եւ աղջիկները կարող են դիմել ավտոմեքենայի ձեռքբերման վարկի համար ԱրարատԲանկի մասնաճյուղեր։ Ակցիայի շրջանակում ավտոմեքենայի ձեռքբերման վարկը կտրամադրվի՝

 - առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի

- առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ կամ 20,000 ԱՄՆ դոլար գումարի չափով

- 3-ից 5 տարի մարման ժամկետով

«Գաղտնիք չէ, որ թե՛ ընտանիքում, թե՛ այլ միջավայրում կինն է ստեղծում ջերմ եւ հարմարավետ, բարի եւ դրական մթնոլորտը։ Այսօր՝ արժեւորելով կանաց դերը ոչ միայն ընտանիքում, երեխաների դաստիարակության, կրթության, այլեւ պետականաշինության եւ բիզնես միջավայրում, ԱրարատԲանկը հանդես է գալիս գրավիչ առաջարկով, որը վստահ ենք՝ հետաքրքրություն կառաջացնի կանանց շրջանում»,- ասել է Մանրածախ բիզնեսի վարկավորման վարչության պետ Արշակ Մաթեւոսյանը։   

Դիտում՝ 5351

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW