Երեւան /Մեդիամաքս/. Ռուսաստանյան ՎՏԲ Բանկը եւ “Թեխուտ” ՓԲԸ այսօր Երեւանում $249,5 մլն գումարի 12 տարվա վարկային պայմանագիր են ստորագրել##` Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման համար:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՎՏԲ բանկի վարչության նախագահ Անդրեյ Կոստինն այսօր ասել է, որ բանկն այս պայմանագիրը դիտարկում է որպես կարեւոր քայլ Հայաստանում իր գործունեության զարգացման ուղղությամբ, նշելով, որ “սա ամենախոշոր վարկերից է, որ ռուսաստանյան բանկերը երբեւէ տրամադրել են հետխորհրդային տարածքում”:ՎՏԲ-ի կողմից կորպորատիվ վերահսկողությունն իրականացվելու է “Թեղուտ” ՓԲԸ կառավարմանը բանկի ներկայացուցիչների մասնակցության միջոցով: “Մենք հույս ունենք, որ մեր համագործակցությունն օգտակար կլինի ինչպես Հայաստանի տնտեսության, այնպես էլ տարածաշրջանում մեր բիզնեսի զարգացման համար”, - ասել է Անդրեյ Կոստինը:“Թեղուտ” ՓԲԸ նախագահ, “Վալլեքս Գրուպ” հոլդինգի նախագահ Վալերի Մեջլումյանը հայտնել է, որ ներկայումս հանքավայրի տարածքում շարունակվում է ճանապարհների, նախապատրաստական հարթակների, ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությունը, ինչպես նաեւ ոչ մեծ ծավալով իրականացվում է պլանային անտառահատումը:Վալերի Մեջլումյանի խոսքերով, շինարարարական աշխատանքները կտեւեն 4 տարի եւ կպահանջվի եւս 2 տարի` արտադրության պլանային ցուցանիշներին հասնելու համար:Այցի շրջանակներում ՎՏԲ Բանկի վարչության նախագահը կհանդիպի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արթուր Ջավադյանին: Tweet Դիտում՝ 7799