“Հայբիզնեսբանկի” սեփականատերերը ծրագրում են այս տարի ստանալ մոտ $ 12 մլն եկամուտ

26.05.2008 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հայբիզնեսբանկի” սեփականատերերը ծրագրում են այս տարի մոտ $ 12 մլն դոլար եկամուտ ստանալ##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով ուկրաինական “Բիզնես” ամսագիրը, այդ մասին հայտնել է ուկրաինական “Ուկրպրոմբանկի” վարչության նախագահ Ալեքսանդր Սոլտուսը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2006-ի ապրիլին “Ուկրպրոմբանկը” հայտնեց “Հայինվեստբանկի” 35%-ը գնելու մասին, որը հետագայում վերանվանվեց “Հայբիզնեսբանկ”: “Ուկրպրոմբանկ”-ի հետ փողկապակցված ուկրաինական “ԱԼՖԱ-ԳԱՐԱՆՏ” ապահովագրական ընկերությունը եւս ձեռք էր բերել “Հայբիզնեսբանկի” բաժնետոմսերի 35%-ը:

“Հայաստանում բանկային շուկան մեծ չէ, այնտեղ կարելի է մուտք գործել ոչ մեծ գնով եւ առաջատար դիրք զբաղեցնել: Ընդ որում, բանկերի գները բարձր չեն: 35%-անոց փաթեթի համար մենք վճարեցինք ընդամենը մոտ $ 3 մլն, եւ արդեն այս տարի ծրագրում ենք ստանալ մոտ $ 12 մլն եկամուտ”,- հայտարարել է Ալեքսանդր Սոլտուսը:

2006-ի հուլիսի 4-ին Ալեքսանդր Սոլտուսը կիեւյան “Դելո”թերթին ասել էր, որ “Հայինվեստբանկի” բաժնետոմսերի հենց 35% գնելը պայմանավորված էր նրանով, որ “Հայաստանի օրենսդրության տեսանկյունից վերահսկիչ փաթեթի ձեռքբերումը բավականին դժվար է”: “Որպես կանոն, պահանջվում է ամենաքիչը բանկի 3 հիմնադիր, որպեսզի նրանք ունենան հավասար մասնաբաժիններ: Սակայն կարծում եմ, որ ժամանակի ընթացքում մենք ձեռք կբերենք հսկիչ փաթեթը”,- նշում էր “Ուկրպրոմբանկի” վարչության նախագահը:

Դիտում՝ 5471
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW