Կերամիկական սպասքի արտադրության «Չերամիզիա Ինթերնեշնլ» հայ-իտալական ընկերությունը մտադիր է 3 փոքր գործարան կառուցել Հայաստանի մարզերում, ընդհանուր 100-150 աշխատատեղով, նաեւ բացել 8 խանութ Հայաստանում եւ արտերկրում։Ընկերություն կատարած այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին տեղեկացվել է, որ ներկայումս ընկերությունում աշխատատեղերի քանակը 300-ն է։2019-ի նոյեմբերին բացված «Չերամիզիա Ինթերնեշնլ» ընկերությունն իր արտադրանքն իրացնում է «Արտադրված է Հայաստանում, դիզայնը՝ Իտալիայից» պիտակով:«Գործարանի անձնակազմը կամ վերապատրաստվում է Իտալիայում, կամ Իտալիայում վերապատրաստում անցած մասնագետների կողմից: «Չերամիզիան» ավելի շատ արվեստանոց է՝ գործարանային հսկա չափերով, որտեղ հոգատարությամբ ստեղծագործում են իրենց գործում հմտացած մասնագետներ: Հիմնական աշխատողները գեղարվեստի ոլորտի ներկայացուցիչներ են՝ նկարիչներ, քանդակագործներ, խեցեգործներ, կավագործներ: Արտադրանքի զգալի մասը ձեռքի աշխատանք է։ Ընկերության արտադրանքն արտահանվում է ՌԴ եւ ԱՄՆ։ Բազմաթիվ պատվերներ են լինում նաեւ հայտնի ապրանքանիշեր ներկայացնող կազմակերպություններից:Համավարակի պատճառով ընկերության զարգացման ծրագրերի ընթացքը որոշակիորեն դանդաղել է, բայց այստեղ հույս ունեն, որ առաջիկայում կհաջողվի ընդլայնել ինչպես արտադրությունը, այնպես էլ արտահանման շուկաները»,- նշել են Էկոնոմիկայի նախարարությունում: Tweet Դիտում՝ 2932