Հայաստանի եւ սփյուռքի առաջատար չորս կազմակերպություն միախմբվել են ձեւավորելու «Հայկական վերաբնակեցման միությունը» (ՀՎՄ) ՝ արցախյան պատերազմի հետեւանքով Հայաստանում մշտական բնակություն հաստատել ցանկացող հազարավոր հայ ընտանիքների խնդիրներին լուծում տալու նպատակով։ «Focus on Children Now» բարեգործական ծրագիրը, Սահման Հասարակական կազմակերպությունը, «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամը եւ Փարոս հիմնադրամը ստորագրել են պայմանագիր «Հայկական վերաբնակեցման միության» (ՀՎՄ) ստեղծման համար։ Փարոս hիմնադրամը ֆինանսապես պատասխանատու է տների ձեռք բերման, դրանց վերանորոգման, ինչպես նաեւ վերաբնակեցման կարիք ունեցող ընտանիքներին հայտնաբերելու եւ նրանց հետ աշխատելու համար։ Սահման ՀԿ-ն կֆինանսավորի, կմշակի եւ կիրականացնի տնտեսական աջակցության նախաձեռնություններ,որպեսզի յուրաքանչյուր ընտանիք հնարավորություն ունենա վաստակել ընտանիքի խնամքի համար բավարար միջոցներ։ «Focus on Children Now» ծրագիրը ամբողջովին կկահավորի տները՝ ներառյալ հիմնական սարքավորումները, եւ յուրաքանչյուր երեխային կապահովի երեք ամսվա բավարար քանակությամբ սնունդով։ «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամը դպրոցահասակ յուրաքանչյուր երեխային կտրամադրի ինտերնետ կապ եւ թվային սարք։ «ՀՎՄ-ի շահառու ընտանիքները իրենց նոր համայքներում հաջողությամբ ինտեգրվելու մեծ հնարավորություն կունենան։ Մեկ ընտանիքի վերաբնակեցման բյուջեն կազմում է $37 500 եւ ՀՎՄ գործընկերներն ընդհանուր առմամբ նախատել են $300 000 առաջին ութ ընտանիքների վերաբնակեցման համար։ Առ այսօր, ավելի քան 75 շահառու ընտանիք դիտարկվել է, եւ երեքն ընտրվել են որպես ծրագրի շահառուներ։ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղն ընտրվել է որպես վերաբնակեցման առաջին համայնq, երեք տուն ձեռք է բերվել եւ այժմ վերանորոգվում է։ «Հայկական վերաբնակեցման միությանը» Արցախից տեղահանված ընտանիքների վերաբնակեցմանն ուղղված ջանքերին դրամային աջակցություն ցուցաբերելու, կամ հավելյալ տեղեկություններ ստանալու համար, կարող եք կապ հաստատել միության ցանկացած գործընկեր կազմակերպության հետ, կամ էլեկտրոնային նամակ ուղարկել armenianresettlementcoalition@gmail.com հասցեին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1939