Հայտարարվել Է Կանաչ եւ Օրգանական գյուղնախագծերի մրցույթ

25.02.2021 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ-GAIA #մրցույթ
Եվրոպական միության աջակցությամբ հայտարարվել Է Կանաչ եւ Օրգանական գյուղատնտեսական նախագծերի մրցույթ։

Ագրոբիզնեսի աջակցության մրցույթը հայտարարվել է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից:  

Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Հայտամրցույթին կարող են մասնակցել ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ։  

Մրցույթը բաղկացած է հետեւյալ բաղադրիչներից.

1) «ԿԱՆԱՉ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում թարմ եւ վերամշակված պտուղ, հատապտուղ, բանջարեղեն, հատիկընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր եւ ոչխարաբուծություն արժեշղթաների համար:

2) ՕՐԳԱՆԱԿԱՆ (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի օժանդակություն ՀՀ բոլոր մարզերում եւ բոլոր արժեշղթաներում:

Դիմելու համար հարկավոր է այցելել Էկոնոմիկայի նախարարության կայքի Մեդիա-հայտարարությունների բաժին այս հղումով։ Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2021թ. մարտի 01-ը, ժամը 16:00 (Երեւանի ժամանակով):

Փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների եւ սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող եւ վերամշակվող սարքավորումների, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձեւով: Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:

Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաեւ երիտասարդների եւ այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։

Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ:

Ավստրիական զարգացման գործակալության մրցույթի առաջին փուլի հաղթողների ցուցակը կհրապարակվի առաջիկա օրերին:

ԵՄ-GAIA ծրագրի մասին

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (9,7 միլիոն եվրո) եւ համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (2 միլիոն եվրո) կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ԵՄ- GAIA ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական եւ շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում եւ Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում: Ծրագրով ընտրված են հետեւյալ վեց գյուղատնտեսական արժեշղթաները՝ մրգերը, հատապտուղները, բանջարեղենը, հատիկաընդեղեն մշակաբույսերը, խոտաբույսերը եւ ոչխարաբուծությունը:
Դիտում՝ 4982
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW