Կոնգրեսականը կարեւորել է հայ-ամերիկյան հարկային համաձայնագրի կնքումը

24.02.2021 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բրեդ Շերման #հայ-ամերիկյան հարկային համաձայնագիր
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն ասել է, որ Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանի հետ քննարկել է հայ-ամերիկյան հարկային համաձայնագրի կնքման կարեւորությունը:

Կոնգրեսականն ասել է, որ այդ փաստաթղթի ստորագրումը կվերացնի խոչընդոտները հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման համար եւ կկանխի կրկնակի հարկումը:

«Մտադիր եմ աշխատել ԱՄՆ ֆինանսների քարտուղար Ջանեթ Ելենի հետ, որպեսզի դա իրականություն դառնա»,- ասել է Բրեդ Շերմանը:
Դիտում՝ 4965

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW